Մոպասան | Մի կյանք | համառոտ



Ռուան քաղաքը: 1819 թ. մայիսյան մի առավոտ Ժաննան՝ բարոն Լը Պերտյուի դը Վոյի դուստրը, հավաքում է ճամպրուկները և նայում է պատուհանից դուրս: Անձրև է: Բայց նա շատ է ուզում մեկնել:
Ժաննան նոր է վերադարձել հայրական տուն կուսանոցից, որտեղ անցկացրել է տասներկու տարի: Ահա վերջապես նա ազատ է և իր ծնողների հետ մեկնում է իրենց տոհմական ծովափնյա դղյակը, որտեղ նրանք կմնան ողջ ամառ: Անձրևը չի դադարում, բայց նրանք միևնույն է պիտի մեկնեն: Կառքի մեջ են՝ բարի ու մի փոքր տարօրինակ հայրը, գիրացած մայրը և երիտասարդ աղախինը՝ Ռոզալին:
 Նրանց դղյակը հին է, բայց հայրը վաճառել է իրենց ագարակներից մեկը և կարգի է բերել այն: Այդ դղյակը ծնողները որոշել են նվիրել Ժաննային: Նա կապրի այդտեղ, երբ ամուսնանա: Դղյակում շատ հարուստ կահավորանք է, այն շատ ընդարձակ է և մոտ է ծովին: Առջևում են երջանիկ կյանքը և սերը:
Տեղական կյուրե աբբա Պիկոն մի անգամ ճաշելով «Բարդիներ» կոչվող իրենց այդ դղյակում հիշում է, որ նրա այցելուների թվում է վիկոնտ դը Լամարը՝ պարկեշտ և հանգիստ մարդ:
Կիրակի օրը Ժաննան մոր հետ գնում է եկեղեցի և կյուրեն ծանոթացնում է նրանց այդ երիտասարդի հետ: Նրան հրավիրում են «Բարդիներ» ճաշի: Գալիս է: Կախարդված հայացքով նայում է Ժաննային:
Վիկոնտը սկսում է հաճախ այցելել նրանց: Օգնում է Ժաննայի մայրիկին մարզանք անել, զբոսնում է Ժաննայի և նրա ծնողների հետ ծովափին: Նրա անունն է Ժուլյեն: Ժաննան արդեն մեծ ու երջանիկ սիրո նախասպասման մեջ է: Եվ ահա հնչում է գերող հարցը. «Կլինե՞ք իմ կինը»:
Ամուսնությունը կայանում է: Ժաննան անհանգիստ է: Երեկ դեռ աղջիկ էր, իսկ այսօր արդեն կանգնած է խորանի առաջ: Ժուլյենը շշնջում է նրա ականջին, որ երեկոյան նա կդառնա իր կինը: Բայց մի՞թե արդեն չի դարձել
Եվ ահա արդեն երեկո է: Մայրը արտասուքն աչքերին հրաժեշտ է տալիս նրան, Ռոզալիան լացելով հանում է նրա զգեստը: Նա պառկում է անկողին և սպասում է Գալիս է ամուսինը
Ավելի ուշ, ամուսնական ճանապարհորդության ժամանակ Կորսիկայում Ժաննայի մեջ արթնանում է կինը: Աստիճանաբար նա սկսում է տեսնել ամուսնու թերությունները՝ վախկոտ է, ժլատ, ձևամոլ և շատ ձանձրալի:
Երբ վերադառնում են «Բարդիներ», Ժուլյենը առաջին իսկ գիշերվանից մնում է իր սենյակում, իսկ հետո, ասես ավարտելով նորապսակի դերը, մոռանում է Ժաննայի մասին: Չի ածիլում իրեն, կրում է հին տնական բաճկոնը, խմում է ութ բաժակ բրենդի ամեն ճաշից հետո: Ժաննան տառապում է ձանձրույթից: Միշտ ուրախ Ռոզալին հակառակի պես տկարանում է: Առավոտյան Ժաննայի անկողինը հարդարելիս Ռոզալին ծնկի է գալիս
Պարզվում է Ռոզալին հղի էր և երեխա է ծնում:
Ժաննան անհանգիստ է, ուզում է օգնել Ռոզալիին: Պետք է գտնել երախայի հորը, ստիպել նրան ամուսնանալ: Բայց Ժուլյենը առաջարկում է վտարել Ռոզալիին երեխայի հետ միասին: Բոլոր հարցերին ի պատասխան Ռոզալին միայն լաց է լինում: Իսկ ամուսինը բարկանում է և անսպասելիորեն որոշում է վերադառնալ «սիրային պարտականություններին»:
Ձմեռ է: Դղյակում ցուրտ է, իսկ Ժուլյենը հանկարծ հիշել է ամուսնական պարտքի մասին: Ժաննան խնդրում է նրան մեկ-երկու օրով հետաձգել գիշերային այցելությունները:
Գիշերը Ժաննան դողերեցքի մեջ է: Կանչում է Ռոզալիին, բայց սա չի գալիս: Օրորվելով մի կերպ հասնում է Ռոզալիի սենյակին: Ռոզալին այնտեղ չէ: Հասնում է Ժուլյենի սենյակին…
Ժուլյենի բարձի վրա, նրա գլխի կողքին, Ռոզալիի գլուխն է: Պարզվում է, որ համեստ վիկոնտը դեռ առաջին անգամ, երբ եկել էր «Բարդիներ», հեռանալուց առաջ հասցրել էր «հանդիպել» Ռոզալիի հետ: Կորսիկայից վերադառնալուց հետո նրանց կապը շարունակվել է:
Ժաննան հրաշքով չի մահանում գիշերվա տենդից հետո: Բժիշկը հայտնաբերում է, որ նա հղի է: Բոլորին հաշտեցնում է գյուղի կյուրեն, որն ամուսին է գտնում Ռոզալիի համար:
Ժաննան ծնում է որդի: Նրա կոչում են Պոլ: Տղայի հանդեպ սերը փոխարինում է Ժաննային ամեն բան: Սակայն նրա դժբախտությունները շարունակվում են: Մահանում է մայրը, իսկ Ժուլյենը սիրավեպ է սկսում նրանց հարևանությամբ ապրող կոմսուհի դը Ֆուրֆիլի հետ: Ամուսինը բռնելով անհավատարիմ զույգին՝ երկուսին էլ սպանում է, ապա ներկայացնում է որպես դժբախտ պատահար:
Պոլը դառնում է տասնհինգ տարեկան և նրան ուղարկում են քոլեջ: Քսան տարեկանում նա կապվում է անառակ կնոջ հետ և փախչում է Լոնդոն: Ծեր բարոնը փորձում է ինչ-որ բան ձեռնարկել. գրավադրում է անշարժ գույքը հանկարծամահ է լինում:
Ռոզալին, արդեն ծեր, բայց ամուր, ամուսնուն կորցնելու հետո տեղափոխվում է Ժաննայի մոտ՝ նրան խնամելու: «Բարդիները» վաճառում են: Ժաննան և Ռոզալին ապրում են փոքրիկ, բայց հարմարավետ տանը:
Պոլը գրում է, որ իր սիրելի կինը աղջիկ է ծննդաբերել և հիմա մահանում է:
Ժաննան ապրում է հուշերով: Սակայն մի օր Ռոզալին բերում է նրա թոռանը՝ Պոլի դստերը: Պոլը կգա հաջորդ օրը, կնոջ թաղումից հետո: Եվ կյանքը շարունակվում է: Դա այնքան էլ լավ կյանք չէ, բայց նաև ոչ այնքան վատ, որքան կարծում են շատերը:

Ժաննան և Ռոզալին հիշում են, թե ինչ ուժեղ անձրև էր այն օրը, երբ նրանք Ռուանից մեկնում են «Բարդիներ»:

Մոպասան | Մի կյանք | համառոտ Մոպասան | Մի կյանք | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 08, 2015 Rating: 5
Технологии Blogger.