Արիստոտել | Պոետիկա | համառոտ


Ինչպիսի՞ն է բանաստեղծական քննախոսության և փաստի բնությունը: Արիստոտելի ձեռքին է հարցի լուծման երկու բանալի՝ «միմեսիսի» հասկացությունը և «կաթարսիսի» հասկացությունը:
Արվեստի նկատմամբ Պլատոնի քամահրական վերաբերմունքը բացատրվում է նրանով, որ արվեստը նրա համոզմամբ  սոսկ նմանակում և ընդօրինակում է: Արվեստը նմանակում է հավերժական գաղափարները, հետևաբար այն պատճեի պատճե և պատրանքի պատրանք է, որտեղ իսկականն անհետանում է: Արիստոտելը արմատապես համաձայն չէ այսպիսի տեսակետի հետ՝ դիտելով արվեստի միմեսիսը ակտիվության այնպիսի ձև, որը վերստին ստեղծում է պատկերվող առարկաները նոր չափման մեջ:
«Բանաստեղծի նպատակը,-ասում է Արիստոտելը,- ոչ թե արդեն պատահածի մասին խոսելն է, այլ նշելը, թե ինչ կարող է պատահել անհրաժեշտաբար»: Իսկապես, պատմիչի և բանաստեղծի միջև տարբերությունն այն չէ, որ մեկը գրում է արձակ, իսկ մյուսը չափածո: Հերոդոտոսի երկն անգամ չափածո գրված լինելու դեպքում չէր դադարի լինել պատմական: Տարբերությունն այն է, որ մեկը խոսում է տեղի ունեցածի մասին, իսկ մյուսը այն մասին, ինչը պիտի տեղի ունենա: Ահա ինչու պոեզիան ավելի ազնիվ ու փիլիսոփայական է. վերջինը գործ ունի համընդհանուրի հետ, իսկ պատմությունը թաթախված է մասնավորի մեջ:
Արիստոտելը զարգացնում է մետաֆորի տեսությունը, որը թույլ է տալիս հասկանալ համընդհանուրի գործադրման կոնկրետ մեխանիզմները: Մետաֆորը գործիքն է, որը թույլ է տալիս հավաքել իրերի առանձին նմանությունները լեզվական համընդհանրության մեջ, դարձնել դրանք միջնորդություններ առավել ընդգրկուն պատկերներ կառուցելու համար:
Նմանակման տարածությունը «հնարավորի» և «նմանի» ոլորտն է, այսինքն՝ նրա, ինչը հանում է երկերը համընդհանուրի (մետաֆորներ, սիմվոլներ, ֆանտազմներ) աստիճան:
Եթե արվեստի բնությունը իրականի նմանակումն է, ապա նպատակը կրքերի մաքրագործումն է: Արիստոտելը հղում է անում ողբերգությանը, որն արթնացնելով հանդիսատեսի մեջ կարեկցանք և սարսափ, նպաստում է կրքերի ազատմանը և մաքրում է հոգին: Նմանատիպ ազդեցություն ունի նաև երաժշտությունը:
Ի՞նչ նկատի ունի Արիստոտելը՝ ասելով «ազատում կրքերից»:
Ոմանք սա համարում են բարոյական մաքրագործում: Մյուսները մեկնաբանում են «կաթարսիսը» որպես ձերբազատում ֆիզիկական կրքերից, ինչը բերում է հուզական ոլորտի նորոգում: Արիստոտելի սակավ տեքստերից երևում է, որ նա թերևս նկատի ունի այնպիսի զգացողություն, որը մենք այսօր կոչում ենք «էսթետիկական վայելք»:

Պլատոնը քննադատում էր արվեստը այն բանի համար, որ սա սանձարձակության է ներմուծում զգացմունքների մեջ, որոնք սկսում են իշխել մարդու ռացիոնալ ունակությունների վրա: Արիստոտելը շրջում է Պլատոնի տրամաբանությունը: Արվեստը ոչ թե ծանրաբեռնում, այլ բեռնաթափում է հուզական ոլորտը: Իսկ հուզականության այն տիպը, որը մշակում է արվեստը, ոչ միայն չի ճնշում ռացիոնալ ոլորտը, այլ ընդհակառակը՝ առողջացնում է այն:

Տես նաև Մետաֆիզիկա    
Արիստոտել | Պոետիկա | համառոտ Արիստոտել | Պոետիկա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 06, 2015 Rating: 5
Технологии Blogger.