Ջեք Լոնդոն | Մարտին Իդեն | համառոտ



20-րդ դարի սկիզբ, Ամերիկայի Օքլենդ քաղաքը Կալիֆորնիայում։ Մարտին Իդենը՝ 21-ամյա նավաստին՝ խուլիգանական հարձակումից պաշտպանելով ազնվական Արթուր Մորզին և մտերմանալով նրա հետ՝ ծանոթանում է նաև վերջինիս քրոջ՝ Ռութ Մորզի հետ։ Իսկույն սիրահարվելով և պաշտամունք զգալով ամեն բանի հանդեպ, որ շրջապատում է աղջկան, Մարտին Իդենը ակտիվորեն  զբաղվում է ինքնակրթությամբ։ Ռութը, իր հովանավորության տակ է առնում «վայրենուն»։ Մարտինն իմանում է, որ ամսագրերը պատկառելի հոնորար են վճարում հեղինակներին, որոնց տպագրում են և որոշում է դառնալ գրող։ Համոզված է, որ կարող է գրել շատ ավելի լավ, քան գրական ամսագրերում հրատարակվողները։ Կազմում է ինքնակրթության ծրագիր, աշխատում է լեզվի և արտասանության վրա, կարդում գրքեր։ Գրում է բանաստեղծություններ և արձակ՝ ուղարկելով գրվածքները հրատարակիչներին։ Վարում է աղքատ կյանք, գոյատևում է պատահական վաստակներով։ Աստիճանաբար ավելի է կապվում Ռութին։ Երիտասարդներին բաժանում է հսկայական սոցիալական անդունդը, սակայն նրանք միմյանց նկատմամբ  համակրանք են զգում։ Սկզբնապես Ռութիի ընտանիքը չի առարկում նրանց ծանոթությանը. նրանց դուստրը արդեն 24 տարեկան է և դեռ ամուսնացած չէ։
Անցնում են ամիսներ և տարիներ, սակայն ոչ մի լուրջ հրատարակչություն չի տպագրում Իդենի ստեղծագործությունները։ Ռութը հասկանում է, որ սիրահարվել է Մարտինին։ Մայրը և հայրը դստեր ընտրությանը հավանություն չեն տալիս։ Սակայն որոշում են արգելք չհանդիսանալ նրանց նշանադրությանը։ Այնուամենայնիվ, նրանք փորձում են Մարտինին Ռութի աչքերում ներկայացնել որպես իրեն անարժան։ Նրանք տուն են հրավիրում բարձր հասարակությունում կայացած և ակտիվորեն կարիերա անող բազմաթիվ երիտասարդ մարդկանց։
Մորզերի տանը, այդպիսի մի երեկույթի ժամանակ, Մարտինը ծանոթանում է Ռես Բրիսենդենի՝ գրողի և փիլիսոփայի հետ, որը դառնում է նրա ընկերը։ Բրիսենդենը փորձում է վայելչություն և ավարտուն տեսք տալ Իդենի փիլիսոփայական հայացքներին և բարձր է գնահատում նրա ստեղծագործությունները, չնայած որ խորհուրդ է տալիս այլևս չգրել ամսագրերի համար, այլ ինքն իր համար։ Բրիսենդենը նրան է տալիս իր գրած «Էֆեմերիդա» պոեմը, որը Մարտինի վրա թողնում է մեծ ազդեցություն։ Հրատարակել պոեմը հեղինակը հրաժարվում է։ Իդենը, իր ընկերոջից գաղտնի, որոշում է պոեմը առաջարկել տարբեր հրատարակչություններին՝ հույս ունենալով հրատարակիչների համաձայնության դեպքում համոզելու վերջինիս։
Մի անգամ Մարտին Իդենը քննադատում է հանրահավաքի մասնակից սոցիալիստների և անարխիստների հայացքները։ Սկսնակ թղթակցի թեթև ձեռքով թերթերն գրում են Մարտին Իդենի մասին, որպես օքլենդյան սոցիալիստների առաջնորդի։ Մարտին Իդենը լուրջ խոսակցություն է ունենում թղթակցի հետ։ Վիրավորված թղթակիցը սկսում է լուրեր տարածել Մարտինի մասին, որպես «հասարակության թշնամու»։ Այս դեպքերից հետո Ռութը խզում է իր հարաբերությունները Մարտինի հետ։
«Էֆեմերիդեն» ընդունում են «Պարթենոն» ամսագրում։ Պոեմը մեծ աղմուկ է առաջացնում ընթերցողների և քննադատների շրջանում, սակայն պոեմի հեղինակ Բրիսենդենին վիճակված չէ իմանալ այդ մասին: Նա ինքնասպան է եղել։
Հրատարակչություններից մեկը որոշում է ռիսկի դիմել և փոքր տպաքանակով հրատարակել Մարտինի «Արևի խայտառակությունը» քննադատական-փիլիսոփայական գիրքը։ Ակնկալելով ձախողում՝ հրատարակչությունը հրաժարվում է գնել գրքի իրավունքները և նախապես վճարում է հոնորարը։ Գիրքը սենսացիա է առաջացնում։ Այն նկատում և գնահատում են հայտնի գրողները։ Դրա շուրջ բանավեճերը նպաստում են երիտասարդ հեղինակի փառքին։ Իդենի ստեղծագործությունները սկսում են հրատարակվել։
Սակայն անսպասելի հաջողությունը Մարտինին բավարարություն չի բերում։ Բրիսենդենի մահվանից հետո նա որոշում է ընդունում այլևս երբեք չզբաղվել գրականությամբ։ Մարտինը դառնում է  նշանավոր:
Ռութ Մորզը ինքն է գտնում հայտնի ու ապահովված գրող Մարտին Իդենին և նրան է առաջարկում իր սիրտն և ձեռքը։ Նա նույնիսկ պատրաստ է նրա համար խզել կապերը ընտանիքի և ընկերների հետ։ Այդ պահին Մարտինը հասկանում է, որ նրա զգացմունքները Ռութի հանդեպ անցել են, որ նա «սիրում էր լուսապսակ և լուսավոր կերպարը, այլ ոչ թե բուրժուա աղջկան»։ Նա մերժում է Ռութի առաջարկը։ Երբ Մարտինը Ռութին ուղեկցում է տուն, համոզվում է, որ նա խաբել է իրեն՝ եկել է ընտանիքի և եղբոր՝ Նորմանի հրահանգով։ Այդ պահին Մարտինը ամբողջովին կորցնում է գրականության և կյանքի հանդեպ հետքաքրքրությունը։ Հանդիպումը հին բարեկամների և նույնիսկ ընկերների հետ չեն ուրախացնում Մարտինին։ Նա հասկանում է, որ հոգեպես շատ հիվանդ է։ Իր կարողությունը, որը նրան արդեն պետք չէ, հանձնում է ընկերներին և բարեկամներին։ Որոշում է Խաղաղ Օվկիանոսում ձեռք բերել փոքրիկ կղզի և այնտեղ թաքնվել աշխարհի աղմուկից։ Շոգենավի տախտակամածին նա կարդում է Սուինբերնի բանաստեղծությունների հատորյակը։ Իդենին համակում է տարօրինակ զգացողություն, որն արդեն վաղուց է ճնշում նրա կուրծքը, բայց որը նա մինչ այժմ չէր կարողանում հասկանալ։ Նա դուրս է գալիս իր նավախցից և ցատկում է ջրի մեջ։ Երկրորդ փորձից նրան հաջողվում է խաբել կյանքի բնազդը և խեղդվել...

Տես նաև Թեոդոր Դրայզեր Ամերիկյան ողբերգություն, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ Գիշերն անույշ է, Էրիխ Մարիա Ռեմարկ Երեք ընկեր 
Ջեք Լոնդոն | Մարտին Իդեն | համառոտ Ջեք Լոնդոն | Մարտին Իդեն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 14, 2015 Rating: 5
Технологии Blogger.