Վալտեր Սքոտ | Ռոբ Ռոյ | համառոտ



18-րդ դար: Ֆրենսիս Օսբալդիստոնին հանկարծ Բորդոյից կանչում են հոր մոտ: Գալով Լոնդոն՝ քսանամյա երիտասարդն իմանում է, որ հայրը ուզում է նրան վստահել «Օսբալդիստոն և Թրեշամ» առևտրական տան գործերը: Վախենալով հիվանդությունից և մահից՝ ավագ Օսբալդիստոնը ուզում է պատրաստել իր հաջորդին: Սակայն Ֆրենսիսը չի ցանկանում ուսումնասիրել առևտրի գաղտնիքները: Նա բանաստեղծություն է գրում, սիրում է գրականությունը: Հրաժարումը սպառնում է նրան ժառանգության կորստով: Սակայն Ֆրենսիսն ասում է, որ երբեք չի վաճառի ոսկու դիմաց իր ազատությունը: Հայրը ուղարկում է որդուն Անգլիայի հյուսիս՝ իր եղբոր մոտ, որի հետ չի շփվում: Ուզում է, որ իր տեղը գրավի եղբոր որդիներից մեկը:
Ֆրենսիսը գալիս է հորեղբոր դղյակը, որը գտնվում է Շոտլանդիայի սահմանին: Նրա վեց զարմիկները հարբեցողներ, որկրամոլներ և անբաններ են: Իր տեղը առևտրի տանը պիտի գրավեր կրտսերը՝ Ռաշլեյը: Այստեղ է ապրում նաև հորեղբոր հեռավոր ազգականուհին՝ օրիորդ Դիանա Վերնոնը: Ֆրենկը տարված է նրանով: Անսպասելիորեն գալիս է լուրը, որ Ֆրենսիսին սպասում է քրեական հետապնդում: Պարզվում է նրա ուղեկիցներից մեկին՝ Մորիսին, թալանել են: Գումարը նախատեսված էր Շոտլանդիայում տեղակայված զորքերի համար, ուստի հնարավոր է պետական դավաճանության մեղադրանքը: Սակայն դղյակում է հայտնվում ուղեկիցներից ևս մեկը՝ պարոն Կեմպբելը, որը մերկացնում է Մորիսի սուտ մեղադրանքը: Մորիսը վախեցել է ավազակներից և ինքն է հանձնել նրանց գումարը: Ֆրենկին կասկածելի է թվում Կեմպբելի վարքը, հատկապես այն, որ նա չի օգնել Մորիսին:
Ռաշլեյից Ֆրենկն իմանում է Դիանայի գաղտնիքի մասին: Դիանան ընտանիքների միջև կնքված պայմանագրի համաձայն պիտի ամուսնանա Ֆրենկի զարմիկներից մեկի հետ կամ հեռանա մենաստան: Բացի այդ Դիանան հաղորդում է Ֆրենկին, որ նրա հայրը մեկնել է Հոլանդիա, իսկ գործերը հանձնել է Ռաշլեյին, ինչը սպառնում է իրենց սնանկացմամբ:
Շուտով հոր գործընկերոջից Ֆրենկը ստանում է նամակ, որում ասվում է, որ Ռաշլեյը ֆիրմայից գողացված մեծ գումարով գտնվում է Գլազգոյում: Ֆրենկը Գլազգո է գալիս շոտլանդացի այգեպանի հետ: Եկեղեցում, ծառայության ժամանակ անծանոթը հանդիպում է նշանակում Ֆրենկին՝ ասելով, որ նրան վտանգ է սպառնում: Բերում է Ֆրենկին բանտ, հոր հավատարիմ աշխատակից Օուենի մոտ, որը պատմում է հետևյալը: Գլազգոյում առևտրի տունն ուներ 2 գործընկեր՝ զիջող Մաք Վիտտին և համառ Ջարվին: Սակայն ֆիրմայի դժվար ժամին Մաք Վիտտին հրաժարվում է օգնել Օուենին և պահանջում է, որ ֆիրմայի ողջ առձեռն դրամագլուխը փոխանցվի իրեն որպես երաշխիք: Մերժելով դա՝ Օուենը հայտնվում է բանտում: Ֆրենկը հասկանում է, որ իրեն սպասում է նույնը: Սակայն հայտնվում է պարոն Ջարվին, որը, իմանալով ֆիրմայի խնդիրների մասին, շտապում է օգնության: Նա դուրս է հանում Օուենին բանտից: Պարզվում է նաև, որ Ֆրենկին բանտ բերած անծանոթը և Ջարվին ազգականներ են: Անծանոթը, որը ներկայացել էր Ռոբին, իրականում Կեմպբելն է, որն առաջարկում է Օուենին մնալ Գլազգոյում, իսկ Ֆրենկը կբարձրանա իր հետ լեռները:
Առավոտյան Ֆրենկը հանդիպում է այգում տարօրինակ եռյակին՝ Ռաշլեյին, Մաք Վիտտիին և Մորիսին: Ռաշլեյին մենամարտի է հրավիրում, սակայն մենամարտն ընդհատում է Ռոբինը: Ջարվիից Ֆրենկն իմանում է, որ լեռնցի շոտլանդացիները դժվարին տնտեսական կացության մեջ են, և պատրաստվում են ապստամբություն:
Թագավորական բանակի կապիտան Տորնտոնը հրաման է ստացել բռնել Ռոբ Ռոյին (այդպես են կոչում Ռոբինին): Ռոբ Ռոյը գերի է ընկնում: Նրան հաջողվում է փախչել: Նա իր տուն է բերում Ֆրենկին և Ջարվիին: Պատմում է իր պատմությունը: Սնանկացել է, որից հետո սկսել է ապրել «իր օրենքով»: Ագարակատերերը նրան տուրք են վճարում անվտանգության համար:
Գլազգոյում Ֆրենկը հանդիպում է հոր հետ, որին հաջողվել է դատի տալ Ռաշլեյին: Սակայն դատը չի կայանա, որովհետև լեռներում ապստամբություն է սկսվում: Ֆրենկը թագավորական բանակի շարքերում է: Նրա բոլոր զարմիկները մեռնում են, և նա մնում է դղյակի միակ ժառանգը: Սակայն նա չի ուզում ապրել միայնակ և գնում է փնտրելու Դիանային: Աղջիկը մենաստանում է: Այստեղ էլ Ֆրենկը գտնում է նրան: Երիտասարդները ամուսնանում են և ապրում են երջանիկ:
Իսկ հարազատ երկրում դեռ ապրում է հիշողությունը Ռոբ Ռոյի՝ շոտլանդական Ռոբին Հուդի մասին:  
     
Տես նաև Վալտեր Սքոտ Քվենտին Դորվարդ, Այվենհո և Լուիս Սթիվենսոն Սև նետը    

Վալտեր Սքոտ | Ռոբ Ռոյ | համառոտ Վալտեր Սքոտ | Ռոբ Ռոյ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 24, 2015 Rating: 5
Технологии Blogger.