Ֆրանսուա դը Լարոշֆուկո | Մաքսիմներ | համառոտ



«Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ» երկը ֆրանսիական արիստոկրատիայի բարքերի ու հոգեբանության դիտումների արդյունք է։ Հեղինակը փորձում է հանրագումարի բերել  կյանքի փորձն ու սեփական դիտարկումները։ Նա հոռետեսական գնահատական է տալիս մարդուն և նրա բնությանը: «Մեր առաքինությունները հաճախ լավ քողարկված արատներ են»: Մարդկային բոլոր արարքների հիմքում նա տեսնում է անձնական շահը: Նկարագրելով արատները և պատկերելով իր շրջանակի մարդկանց՝ Լարոշֆուկոն ներկայացնում է եսասերների և փառասերների մի ողջ պատկերասրահ: «Մաքսիմների» ընդհանուր տոնայնությունը թունոտ ու սարկաստիկական է: «Մենք բոլորս էլ բավականաչափ քրիստոնյաներ ենք ուրիշների տառապանքները մոծահոգաբար տանելու համար»: Լարոշֆուկոն չի հավատում, որ բանականությունը և կամքը կարող են սանձել կրքերը կամ հակակշռել մարդկանց էգոիստական հակումներին։ Էգոիզմը, սնափառությունը, շահախնդրությունը, նախանձը, - սրանք են մարդկային արարքների հիմնական շարժիչ ուժերը։
Այդուհանդերձ, գրողը հավատում է, որ բնածին արատավորությունը կարող է հաղթահարվել: Հոռետեսական աշխարհայացքը չի խանգարում հավատալ սեփական բնությունը շրջող կամքի գոյությանը:
Լարոշֆուկոյի «Մաքսիմները» բարձր են գնահատել Պիեռ Կոռնեյլը, Ժան Բատիստ Մոլիերը, Նիկոլա Բուալոն և Ժան Լաֆոնտենը:

Տես նաև Միշել Մոնտեն Փորձեր և Բլեզ Պասկալ Մտքեր
Ֆրանսուա դը Լարոշֆուկո | Մաքսիմներ | համառոտ Ֆրանսուա դը Լարոշֆուկո | Մաքսիմներ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 25, 2015 Rating: 5
Технологии Blogger.