Միշել Մոնտեն | Փորձեր | համառոտ


Միշել Մոնտենի (1533-1592) հռչակավոր «Փորձեր» տրակտատում սկեպտիկական միտքը զարմանալիորեն գոյակցում է անկեղծ հավատի հետ:
Աթեիզմն ըստ Մոնտենի հակաբնական, հրեշավոր և ծանր ենթադրություն է մարդկային հոգու համար: Սակայն Աստծո մասին «բնական իմացությունը» ամբողջությամբ կախված է հավատից: Սկեպտիկը չի կարող չլինել ֆիդեիստ:
«…Ես կարծում եմ, որ աստվածային և բարձր ամենայն ինչ գոյություն ունի ճշմարտության մեջ, վայելքի մեջ, որը ստացվում է աստվածային շնորհից, որը լուսավորում է մեզ և անհրաժեշտ է, քանի որ դրա միջոցով Նա փոխանցում է մեզ իր օգնությունը…»:
Սակայն Մոնտենի ֆիդեիզմը միստիկական չէ և «Փորձերի» հետաքրքրության կենտրոնում մարդն է, այլ ոչ թե Աստված: Հեղինակը չի մոտենում մարդու խնդրին այնպես, ինչպես դա անում էին հումանիստները՝ Ռաբլեն կամ Ռոնսարը: Նրանց համար մարդը հաստատուն մեծություն է, Մոնտենի համար՝ ոչ: Դելփիքի տաճարին փորագրված «Ճանաչիր ինքդ քեզ» ասույթը, որը կազմում էր Սոկրատեսի կյանքի գործը, դառնում է Մոնտենի փիլիսոփայական ծրագիրը: Փիլիսոփայության ամենաիսկական չափը իմաստնությունն է, որը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես պետք է ապրել երջանիկ դառնալու համար:
Բայց ինչպե՞ս կարող է սկեպտիկորեն տրամադրված բանականությունը հասնել այդ նպատակներին, չէ՞ որ խոսքը սկեպտիկական հարցերի մասին է՝ «Ի՞նչ գիտեմ ես»:
Սեքստուս Էմպիրիկուսը գրում է, որ սկեպտիկները երջանկության խնդիրը լուծում են հրաժարվելով ճանաչել ճշմարտությունը: Նա դիմում է Ապելլես նկարչի մասին պատմությանը: Չկարողանալով պատկերել ձիու բերանից դուրս եկող փրփուրը, նկարիչը ցասման մեջ նետել է կեղտոտ սպունգը և սա փրփուրանման հետք է թողել: Համանման հրաժարումով սկեպտիկները գտնում են ճշմարտությունը:
Մարդը դժբա՞խտ է: Այդ դեպքում է հարկ է հասկանալ դժբախտության իմաստը: Վերջավո՞ր է: Ուրեմն հարկ է հասկանալ վերջավորության իմաստը, միջա՞կ է, ուրեմն՝ միջակության իմաստը: Հասկանալով՝ կարելի է հասկանալ, որ մարդու մեծությունը հենց միջակության մեջ է:
«Ողջ բարոյական փիլիսոփայությունը կարող է նույն հաջողությամբ վերաբերել ամենօրյա կենցաղային կյանքին և ավելի բովանդակալից ու ավելի հարուստ կյանքին: Յուրաքանչյուր մարդ ունի այն, ինչը հատուկ է ողջ մարդկային ցեղին:
Առաջադրելով «ճանաչիր ինքդ քեզ» պատգամը՝ մենք չենք կարող պատասխանել այն հարցին, թե ինչ է մարդու էությունը, սակայն ստանում ենք մարդու առանձին բնորոշումներ:
Մարդիկ տարբերվում են իրարից և քանի որ հնարավոր չէ բոլորի համար հաստատել միևնույն պատվիրանները, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն ինքը կառուցի իմաստության իր ըմբռնումը: Հարկ է «Այո» ասել կյանքին բոլոր կենսական իրավավիճակներում:
«Իմաստունը խոստանում է ինքն իրեն չերդվել կյանքին և ապրում է այնպես, որ կարողանա պահել երդումը: Իմաստունը նա է, ով հետևողական է, նա գիտի ապրել՝ չհակասելով իր որոշմանը»:
«Բանական մարդը ոչինչ չի կորցրել, եթե կարողացել է պահպանել ինքն իրեն… Ամենամեծ բանը կյանքում ինքդ քեզ պատկանելն է»:
Մոնտենի «Փորձերը» ազդել են Մոլիերի, Վոլտերի, Դիդրոյի, Պուշկինի և Տոլստոյի վրա: 

Տես նաև Լարոշֆուկո Մաքսիմներ և Պասկալ Մտքեր
Միշել Մոնտեն | Փորձեր | համառոտ Միշել Մոնտեն | Փորձեր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 24, 2015 Rating: 5
Технологии Blogger.