Մարիո Պյուզո | Կնքահայրը | համառոտ


Վիտո Անդոլինիի հորը սպանում են, երբ նա 12 տարեկան է: Խնդիրներ ունենալով սիկիլիական մաֆիայի հետ` նա տեղափոխվում է ԱՄՆ: Փոխում է ազգանունը՝ դառնալով Կորլեոնե: 18 տարեկանում Վիտոն ամուսնանում է և ամուսնության երրորդ տարում ծնվում է նրա առաջին զավակը՝ Սոննին, հետո Ֆրեդերիկոն:
Գանգստեր Ֆանուչին գործից ազատել է տալիս Վիտոյին, իսկ նրա փոխարեն դասավորում իր բարեկամին: Վիտոն ստիպված է լինում միանալ թալանով զբաղվող ընկերներին, իսկ իր բաժինը պահանջած Ֆանուչիին սառնասրտորեն սպանում է: Դառնում է թաղամասի հարգված անձանցից մեկը: Ընկերների հետ հիմնում է առևտրի տուն: Չոր օրենքի ժամանակ զբաղվում է սպիրտի մաքսանենգ վաճառքով, իսկ հետո անցնում է խաղատների բիզնեսին: Նրա անվանը ավելանում է «դոն» բառը, նրան հարգում են և կոչում են Կնքահայր:
Դոն Կորլեոնեն հասկանում է, որ նպատակներին ավելի շահավետ է հասնել քաղաքականությամբ և ոչ կրակոցներով: Հանցավոր աշխարհի ներկայացուցիչները պիտի գործեն միասնաբար: Մի բան է մտահոգում Կնքահորը, այն, որ նրա կրտսեր որդին՝ Մայքլը, մերժում է նրա հոգածությունը և մեկնում է պատերազմի: Նրա դուստրը՝ Կոննին, ամուսնանում է Կարլո Ռիցիի հետ:
Դոն Կորլեոնեն հրաժարվում է զբաղվել թմրադեղերի վաճառքով Տատալյա ընտանիքի հետ: Առաջարկը հետաքրքրում է նրա ավագ որդուն՝ Սոննիին: Մի քանի օր Կորլեոնեի վրա մահափորձ է կատարվում: Տատալյաները հույս ունեն նրա տեղում տեսնել Սոննիին, որի հետ առաջ կտանեն թմրաբիզնեսը: Սակայն հինգ գնդակ ստացած Կնքահայրը չի մեռնում: Սոննին և իր ջոկատը պատասխան քայլեր են ձեռնարկում և սպանում են Տատալյայի որդուն: Այդ օրերին ընտանիքին է միանում նաև Մայքլը: Բանակցությունների ժամանակ նա սպանում է Տատալյաների երկու ներկայացուցիչներին և թաքնվում է Իտալիայում:
Այդ ընթացքում Կորլեոնե ընտանիքի գործերը վարող Սոննիին սպանում են: Կնքահայրը ստիպված է լքել հիվանդանոցի մահճակալը և կանգնել ընտանիքի գլուխ: Նա հաշտություն է կնքում Նյու Յորքի իր թշնամի հինգ ընտանիքների հետ և համաձայնում է զբաղվել թմրաբիզնեսով: Մայքլը Իտալիայում ամուսնանում է, սակայն նրա ավտոմեքենան պայթեցնում են, և նրա կինը մեռնում է: Նա իր ձեռքն է վերցնում ընտանեկան գործերի ղեկը և տեղափոխում է խաղային բիզնեսի առյուծի բաժինը Նեվադա, որտեղ կարելի է օրինական եղանակով խաղատներ պահել: Մայքլը ամուսնանում է ամերիկուհի Քեյի հետ, որը սպասում էր նրան արտաքսման ժամանակ: Հոր մահից հետո Մայքլը դարձյալ արյունալի դիմակայության մեջ է Տատալյաների և Բարզինիների հետ: Մի քանի սպանությունների գնով նրան հաջողվում է հաղթանակի հասնել: Սակայն սպանում է նաև քրոջ՝ Կոննիի ամուսնուն և նրա կինը՝ Քեյը, հասկանալով, որ ամուսինը մարդասպան է, վերցնում է երեխաներին և հեռանում է: Սակայն Կորլեոնե ընտանիքի մերձավոր ու խորհրդական Հեյգենը կարողանում է համոզել նրան վերադառնալ:
Ամեն առավոտ Քեյը իր սկեսուրի հետ գնում է եկեղեցի: Երկու կանայք աղոթում են իրենց երկու ամուսինների, երկու Կնքահայրերի հոգիների փրկության համար…   
  
Տես նաև Ջոն Սթեյնբեք Մեր հոգսերի ձմեռը, Չակ Պալանիկ Մարտական ակումբ և Պատրիկ Զյուսկինդ Օծանելիք
Մարիո Պյուզո | Կնքահայրը | համառոտ Մարիո Պյուզո | Կնքահայրը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 27, 2015 Rating: 5
Технологии Blogger.