Ժան Ժակ Ռուսո | Հասարակական դաշինք | համառոտ


«Մարդը ծնվել է ազատ, սակայն նա ամենուր կապանքների մեջ է»: Ազատել մարդուն և վերադարձնել նրան ազատությունը,- ահա Ռուսոյի նպատակը: Հասարակության նոր մոդելը հիմնվում է հասարակական մարդու գիտակցության ձայնի վրա: Անցումը բնական վիճակից դեպի հասարակական վիճակը առաջ է բերում մարդու մեջ էական փոփոխություն՝ տալով նրան նախ և առաջ բարոյական պատասխանատվություն: Միայն ինքն իր մասին հոգացող մարդը կարող է դառնալ պարտքի և բանականության ունկնդիր: Եվ կորցնելով այն առավելությունները, որոնք նա ուներ բնական վիճակում, նա ստանում է շատ ավելի մեծերը. նրա պատկերացումներն ընդլայնվում են, զգացմունքներն ազնվանում, հոգին վեհանում է այն աստիճան, որ այլևս երբեք չի կարող իջնել ավելի ցածր, քան նրա նախկին վիճակն էր: Սկզբունքը, որը օրինականացնում է իշխանությունը և երաշխավորում է վերափոխությունները, ժողովրդի համընդհանուր կամքն է, ժողովուրդ, որը հավատարիմ է համընդհանուր բարիքին: Հասարակական բարիքի և համընդհանուր իշխանության գիտակցությունը հակադրվում է մարդուն ի բնե հատուկ անհատական շահի ձգտմանը: Հասարակության հիմքում գործում է կամավոր համաձայնությունը, որը կոչված է հոգալու ընդհանուր շահերի մասին:
Բայց ինչպե՞ս է գոյանում համընդհանուր կամքը: Այն երրորդ անձին ենթարկվելու արդյունք չէ: Դա համաձայնություն է հավասար մարդկանց միջև, երբ հրաժարվում են սեփական շահից հանուն կոլեկտիվ շահի: Դա դաշինք է ոչ թե Աստծո հետ, այլ մարդկանց միջև: Որո՞նք են այդ հասարակական վերափոխության հետևանքները: Որքան ավելի մեռնող են բնական ուժերը և որքան ավելի նշանակալի են ձեռքբերովի ուժերը, այնքան ավելի կատարյալ և ամուր է հասարակական կառույցը: Մարդն ըստ Ռուսոյի կանգնած է լիակատար հասարակականացման առաջ: Հետապնդելով իր շահը՝ անհատը երբեք չի մտածում այլոց մասին որպես միջոցների, քանի որ նպատակը համընդհանուր բարօրությունն է: Այն նպատակ և երազանք է որպես արդարության և պաշտպանված շահերի երաշխիք:
Եթե Մոնտեսքյոն և Վոլտերը մշակում էին սահմանադրական միապետության նախագծեր, որոնց համար օրինակ էր անգլիական պետությունը, ապա Ռուսոն առաջարկում է ստեղծել հանրապետություն: Ժողովրդական ինքնավարությունը չի կարող օտարացվել և տրոհվել: Նրա իդեալը մնում է Շվեյցարիան կամ Կորսիկան: Ռուսոն Մաքիավելիից պակաս չէ տարբերակում քաղաքական չափանիշները և բարոյական չափանիշներից: Նա դատապարտում է քաղաքական գործիչներին, որոնք կարծում են, թե որոշակի իրադրություններում բարոյական բծախնդրությունը ավելորդ է: Արդար, ազնիվ և իրատես լինելը պարտադիր է յուրաքանչյուրի համար: Իսկական առաջադեմ քաղաքականությունը միշտ բարոյական է:
Սոցիալական հավասարության ուտոպիան Ռուսոն համարում է հավասար ունեցվածքի իդեալ: Հասարակական դաշինքի պայմաններից նա բխեցնում է ժողովրդի ապստամբելու իրավունքը և փորձում է արդարացնել գալիք հեղափոխությունը:

Տես նաև Պլատոն Պետություն, Թոմաս Մոր Ուտոպիա և Ժան Ժակ Ռուսո Յուլիա, կամ նոր Էլոիզ

Ժան Ժակ Ռուսո | Հասարակական դաշինք | համառոտ Ժան Ժակ Ռուսո | Հասարակական դաշինք | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 09, 2015 Rating: 5
Технологии Blogger.