Մերի Շելլի | Ֆրանկենշտեյն կամ ժամանակակից Պրոմեթևս | համառոտ


Անգլիացի հետազոտող Վոլտոնը ուղևորվում է Հյուսիսային Բևեռ՝ անհայտ վայրերը քարտեզագրելու համար: Սառույցների մեջ նրա նավը հայտնաբերում է հյուծված եվրոպացու, որի անունն է Վիկտոր Ֆրանկենշտեյն:
Ֆրանկենշտեյնը ծնվել է Ժնևի հարուստ ազնվականների ընտանիքում: Մանկուց Վիկտորը հետաքրքրվում էր խորհրդավոր ու անհայտ բաներով և արդեն պատանի տարիքում ուսումնասիրում է Պարացելսի և Կորնելիուս Ագրիպայի երկերը: Մոր մահից հետո հայրը ուղարկում է Վիկտորին Ինգոլշտադտի բժշկական համալսարանը: Այստեղ ուսուցիչ Վիլդմանի ազդեցությամբ Վիկտորը հետաքրքրվում է ծննդյան և մահվան պատճառներով: Երկու տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո Ֆրանկենշտեյնը գտնում է կենդանի նյութ ստեղծելու եղանակը և ստեղծում ու կենդանացնում է հսկայի: Սրա տեսքն արդեն սարսափեցնում է գիտնականին և «չկայացած Պրոմեթևսը» փախչում է լաբորատորիայից՝ ունենալով տենդի նոպա:
Ապաքինվելուց հոտո Վիկտորը փորձում է մոռանալ տեղի ունեցածը, սակայն որոշ ժամանակ անց իմանում է, որ իր կրտսեր եղբորը սպանել են: Վիկտորը վերադառնում է Ժնև, որտեղ անտառում նկատում է իր ստեղծած հրեշին: Եղբոր՝ Ուիլյամի մահվան մեջ մեղադրում են աղախին Ժյուստին Մորիցին, քանի որ նրա մոտ են գտնում տղայի մեդալյոնը: Նրան մահապատժի են ենթարկում, սակայն Վիկտորը գիտի, որ մեղավորը հրեշն է:
Հրեշը հանդիպում է Վիկտորին և պատմում է նրան, որ սովորել է խոսել շնորհիվ մի ընտանիքի, որի տան ախոռում նա ապրել է և որտեղ տան տերը իր հարսնացուին սովորեցնում էր ֆրանսերեն խոսել: Փորձելով բարեկամանալ ընտանիքի կույր հոր հետ՝ նա ենթարկվել է ծեծի իր սարսափելի տեսքի պատճառով: Հրեշը գտել է լաբորատորիայում Վիկտորի օրագիրը, որում պատմվում է իր ստեղծման մասին և ատել է իր ստեղծողին: Ամենուրեք հալածված հրեշը հանգրվանել է Ժնևի անտառներում և հանդիպելով Ուիլյամին, իսկ հետո իմանալով, թե ով է նա, սպանել է տղային: Հրեշը պահանջում է Վիկտորից իրեն կին ստեղծել: Սկզբում Վիկտորը համաձայնում է, սակայն հասկանալով հետագա հնարավոր զարգացումների հետևանքները, վերացնում է իր ստեղծած կնոջ մարմինը: Հրեշը խոստանում է վրեժ լուծել և սպանում է Վիկտորի ընկերոջը՝ Անրի Կլերվալին:
Վերադառնալով Ժնև՝ ճնշված Վիկտորն ամուսնանում է իր մանկության ընկերուհու՝ Էլիզաբեթ Լավանցայի հետ, սակայն ամուսնական առաջին գիշերը հրեշը թափանցում է աղջկա բուդուար և խեղդում է նրան: Էլիզաբեթի մահը ցնցում է Վիկտորին և աղջկա հորը, որը շուտով մեռնում է: Զրկվելով իր ամբողջ ընտանիքից՝ Վիկտոր Ֆրանկենշտեյնը երդվում է վրեժխնդիր լինել և սկսում է հետապնդել հրեշին: Հայտնվում է Հյուսիսային բևեռում: Այստեղ հրեշը, որն աչքի է ընկնում ուժով և դիմացկունությամբ, խույս է տալիս նրանից:
Վոլտոնը որոշում է չդիմել ռիսկի հանուն իմացությունների, ինչպես դա ժամանակին արել է Վիկտորը, և շրջում է նավը: Ճանապարհին Ֆրանկենշտեյնը մեռնում է: Գիտնականի սենյակում Վոլտոնը հայտնաբերում է հրեշին: Վերջինս ասում է, որ ափսոսում է կատարած հանցագործությունների համար և որ մտադիր է հեռանալ հյուսիս ու այնտեղ ինքնասպան լինել: Փախչում է նավից:    
  
Տես նաև Վալտեր Սքոտ Ռոբ Ռոյ, Բերնարդ Շոու Պիգմալիոն և Հենրիկ Իբսեն Պեր Գյունտ

Մերի Շելլի | Ֆրանկենշտեյն կամ ժամանակակից Պրոմեթևս | համառոտ Մերի Շելլի | Ֆրանկենշտեյն կամ ժամանակակից Պրոմեթևս | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 20, 2015 Rating: 5
Технологии Blogger.