Ստրաբոն «Աշխարհագրություն» համառոտ



Ստրաբոնի «Աշխարհագրությունը» բաղկացած է տասնյոթ գրքից: Աշխարհի քարտեզը ներկայացնելիս հեղինակը պաշտպանում է Էրատոսթենեսի տեսակետը և հակադրվում է Պոլիբիոսին: Երկիրը գնդաձև է: Այն բաժանվում է հասարակածով և միջօրեականով չորս մասերի: Բնակեցված երկիրն ունի մեծ կղզու տեսք: Բնակելի երկրի երկարությունը Իբերիայից մինչև Հնկաստան Ստրաբոնը հաշվում է 70 000 ասպարեզ (13 000 կմ.):
Իր աշխատությունը հեղինակը պիտանի է համարում ինչպես փիլիսոփայի, այնպես էլ պետական գործչի և պատմագրի համար: Երկրի գնդաձևության հարցը քննելուց հետո, Ստրաբոնն անդրադառնում է Անաքսիմանդրոսի տեսությանը, հակոտնյաների գոյությանը և այդ կարգի այլ հարցերի: Ներկայացնում է երկու տիեզերակալ ժողովուրդների՝ հռոմեացիների և պարթևների աշխարհագրական հայացքները: Քննադատում է Հոմերոսին և Էրատոսթենեսին:
Խոսում է մակընթացությունների, տեղատվությունների, հրաբուխների, ծովերի առաջացման պատճառների, ժողովուրդների տեղաշարժերի և Հիպերբորեայի բնակիչների մասին: Կարևոր հետևությունն այն է, որ աշխարհագրական դիրքն ազդում է ժողովուրդների բարքերի և սովորույթների վրա: Նկարագրվում են երեք մայրցամաքները՝ Ասիան, Եվրոպան և Լիբիան:
Աշխարհագրական հետազոտություններում կարևորվում է մաթեմատիկական մեթոդի գործադրումը: Այնուհետև հետևում են նկարագրությունները (Իբերիական թերակղզի, Գաղիա, Բրիտանիա, Ալպիական գոտիներ, Հյուսիսային Իտալիա, Հարավային Իտալիա և Սիկիլիա, Գերմանիա կամ Կելտիկա, Իստրա, Տավրիա, Սկյութիա, Պելոպոնեսոս, Ատտիկա, Մեգարիա, Փոկիս, Լոկրիս, Թեսալիա, Էվբեա, Էտոլիա, Ակարնանիա, Կրետե, Կովկաս, Հիրկանիա, Պարթևստան, Բակտրիա, Մարաստան, Հայք, Կապադովկիա, Պոնտոս, Բիփինիա, Գաղաթիա, Մյուսիա, Փռյուգիա, Տրոադա, Լեսբոս, Պերգամ, Հոնիա, Կարիա, Պամփիլիա, Կիլիկիա, Հնդկաստան, Արիանե, Պարսկաստան, Ասորեստան, Բաբելոն, Միջագետք, Ասորիք, Փյունիկ, Հրեաստան, Արաբիա, Եգիպտոս, Եթովպիա, Լիբիա):
Գրքի վերջում ներկայացվում է Հռոմեական կայսրության վարչական-տարածքային բաժանումը:
Ստրաբոնի հիմնական աղբյուրների թվում հարկ է նշել՝ Էրատոսթենեսին, Արտեմիդորոսին, Ապոլոդորոսին, Պոլիբիոսին, Պոսիդոնիոսին, Թեոֆանեսին, Մեգասթենեսին և Հուլիոս Կեսարին: Ստրաբոնը շատ է կարևորում հատկապես Հոմերոսին՝ համարելով նրան ամենաճշգրիտ մտածողը և աշխարհագրագետը:
Ստրաբոնի մեթոդը նկարագրական է, սակայն ոչ այնքան բծախնդիր, որքան դա պահանջում են Արիստոտելը և Թեոֆրաստը: Իր աշխատությանը հեղինակը տալիս է տարբեր անվանումներ՝ «Աշխարհագրություն», «Երկրագրություն», «Նկարագրություն», «Երկրի նկարագրություն» և «Տեղագրություն» 
  

Տես նաև Հերոդոտոս «Պատմություն» և Պլուտարքոս «Զուգահեռ կենսագրություններ»
Ստրաբոն «Աշխարհագրություն» համառոտ Ստրաբոն «Աշխարհագրություն» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 27, 2015 Rating: 5
Технологии Blogger.