Վիլյամ Սարոյան | Վեսլի Ջեքսոնի արկածները | համառոտ


1942 թ.: Վեսլի Ջեքսոնին՝ Սան Ֆրանցիսկոյի 18-ամյա բնակչին, զորակոչում են բանակ: Նա սիրում է «Վալենսիա» երգը, շատ է կարդում և խորհրդածում: Ծնողները բաժանվել են: Մայրը եղբոր՝ Վիրջիլի հետ մեկնել է հարազատների մոտ, իսկ թե որտեղ է հայրը, Վեսլին չգիտի: Վեսլին նամակ է գրում միսիս Ֆոուքսին՝ կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհուն, որտեղ նկարագրում է վերջին 9 տարիների իր կյանքը: Գալիս է պատասխան նամակ քահանայից, որը հաղորդում է ոչ միայն միսիս Ֆոուքսի մահվան, այլև Վեսլիի գրական տաղանդի մասին: Վեսլին գրում է վիպակ, որտեղ նկարագրում է բանակում իր հետ տեղի ունեցած ամեն բան:
Չի ուզում ծառայել բանակում: Իր ընկերոջ՝ Հարրի Կուկի հետ նա պատասխանում է լրագրողի հարցերին: Կուկը ազնվորեն ասում է լրագրողին, որ իրեն բանակում դուր չի գալիս: Վեսլին հարցազրույցին ներկա գնդապետին ասում է, որ Հարրին վշտացած է մոր ծանր հիվանդության պատճառով: Գնդապետը, որպեսզի բարի երևա, արձակուրդ է տալիս Կուկին և նրա հետ Ալասկա է ուղարկում նաև Վեսլիին:
Անցնում է 5 օր և դարձյալ սկսվում է բանակային առօրյան: Վեսլի Ջեքսոնին ուղարկում են ծառայությունը շարունակելու Նյու Յորքում: Գնացքով 2 շաբաթ տևող ուղևորությունը դեպի Նյու Յորք Վեսլիի կյանքի ամենահրաշալի իրադարձությունն է: Նյու Յորքում Սուրբ Ծննդյան տոներին նա թոքաբորբ է ունենում: Այստեղ ծանոթանում է մի կնոջ հետ: Սկսում են հանդիպել: Այդ կնոջ շնորհիվ բացահայտում է իր համար Բրամսի երաժշտությունը:
Անսպասելիորեն հայտնվում է հայրը՝ Ջեքսոն ավագը: Վեսլին պատմում է նրան իր կյանքի վերջին տարվա դեպքերը: Հայրը ողջունում է լավ աղջկա հետ ամուսնանալու և որդի ունենալու Վեսլիի որոշումը:
Վեսլին յուրացնում է գրամեքենան և շարում է իր սերժանտի նամակներն ու հաշվետվությունները: Հետո նրան ուղարկում են ծառայությունը շարունակելու Օհայոյում, ուր նրան ուղեկցում է հայրը: Այստեղ ծանոթանում է մի սցենարիստի հետ և նրա փոխարեն սցենար է գրում: Ինչպես միշտ անսպասելիորեն անհետանում է հայրը: Մի գիշեր Վեսլին հանդիպում է հաճելի մի կնոջ, ով երգում է իր սիրած «Վալենսիան»: Հետագայում այս կինը օգնում է Վեսլիին վերադառնալ Նյու Յորքի իր զորամասը:
Վեսլին կարդում է իր ստեղծագործություններից մեկը թերթում և չգիտի, ուզում է արդյոք գրող դառնալ: Նրան գործուղում են Անգլիա: Տեսնում է Լոնդոնի ռմբահարված թաղամասերը: Այստեղ ծանոթանում է իր երազանքների աղջկա՝ Ջիլ Մուրի հետ: Աղջիկը Գլոսթերից է: Փախել է տանից, որտեղ չի կարողանում յոլա գնալ մոր հետ: Հայրը մահացել է: Վեսլին և Ջիլն ամուսնանում են: Որոշ ժամանակ անց Վեսլին իմանում է, որ հայր է դառնալու: 1944 թ. նրան ուղարկում են Եվրոպա ռազմական գործողություններին մասնակցելու: Այստեղ նա գերի է ընկնում գերմանացիների մոտ: Ճամբարում նա սարսափելի և զարմանալի շատ բան է տեսնում:
Սեպտեմբերի մեկին իմանում է, որ ազատ է, քանի որ գերմանացիները փախել են: Չի գտնում իր ջոկատը, քանի որ հանձնարարությունը կատարելուց հետո այն վերադարձել է Լոնդոն: Երկար դեգերումներից հետո վերջապես կարողանում է վերադառնալ Լոնդոն:
Սարսափով տեսնում է, որ այն տունը, որտեղ ապրել է Ջիլի հետ, փլատակ է դարձել: Խնդրում է Աստծուն անել այնպես, որ Ջիլը ողջ մնացած լինի: Իմանում է, որ Ջիլը ողջ է և ապրում է հարազատների մոտ Գլոսթերում: Վեսլին ուղևորվում է Գլոսթեր և նրանք գտնում են իրար:   
        
Տես նաև Վիլյամ Սարոյան Մարդկային կատակերգություն, Ջեք Լոնդոն Մարտին Իդեն և Էռնեստ Հեմինգուեյ Եվ ծագում է արևը (Ֆիեստա)
Վիլյամ Սարոյան | Վեսլի Ջեքսոնի արկածները | համառոտ Վիլյամ Սարոյան | Վեսլի Ջեքսոնի արկածները | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 02, 2015 Rating: 5
Технологии Blogger.