Հարաբերականության մասնավոր տեսությունը Ալբերտ Էյնշտեյնի 1905 թ. հրապարակած «Շարժվող մարմինների ջերմադինամիկայի մասին» աշխատության մեջ ներկայացված տեսությունն է: Այն բացատրում է շարժումը իներցիոն տարբեր համակարգերի միջև կամ մարմինների շարժումը, որոնք միմյանց հարաբերությամբ շարժվում են հաստատուն արագությամբ: Այդ դեպքում մարմիններից ոչ մեկը չպիտի համարվի հաշվառման համակարգ: Դրանք պետք է դիտարկել միմյանց հարաբերությամբ: Հարաբերականության մասնավոր տեսությունը ճանաչում է միայն մեկ դեպք, երբ երկու մարմինները չեն փոխում շարժման ուղղությունը և շարժվում են հավասարաչափ:
Հատուկ հարաբերականության տեսության օրենքները դադարում են գործել, երբ մարմիններից մեկը փոխում է իր հետագիծը կամ արագացնում է իր շարժումը: Այստեղ գործում է արդեն հարաբերականության ընդհանուր տեսությունը, որը տալիս է մարմինների շարժման ընդհանուր բացատրություն:
1. Հարաբերականության սկզբունք – հաշվարկման բոլոր համակարգերում, որոնք շարժվում են միմյանց հարաբերությամբ անփոփոխ արագությամբ և չեն փոխում ուղղությունը, գործում են նույն օրենքները:
2. Լույսի արագության սկզբունքը – լույսի արագությունը նույնն է բոլոր դիտորդների համար և կախված չէ նրանց շարժման արագությունից: Դա ամենաբարձր արագությունն է աշխարհում: Լույսի արագությունը հավասար է` 3*10^8 m/c:
Ալբերտ Էյնշտեյնը որպես հիմք է ընդունում ոչ թե տեսական, այլ փորձարարական տվյալները: Հենց փորձարարական նոր տվյալներն են հիմք դառնում նոր տեսության համար:
19-րդ դարից սկսած ֆիզիկոսները որոնում էին եթեր կոչվող նոր միջավայրը: Ենթադրվում էր, որ եթերը կարող անցնել բոլոր առարկաների միջով, սակայն չմիջամտել դրանց շարժմանը: Եթերի տեսության կողմնակիցները կարծում էին, որ դիտորդի շարժումը եթերի հարաբերությամբ արագացնելիս փոխվում է նաև լույսի արագությունը:
Էյնշտեյնը վստահելով փորձարարական տվյալներին հերքում է եթերի հասկացությունը և ընդունում, որ լույսի արագությունը հաստատուն է անկախ է բոլոր տեսակի հանգամանքներից:
Հարաբերականության հատուկ տեսությունը կապում է ժամանակային միջակայքերը և տարածությունը: Նյութական տիեզերքում գոյություն ունի տարածության 3 հայտնի չափում՝ աջ – ձախ, վերև - ներքև և առաջ - հետ: Եթե սրանց գումարվի նոր ժամանակային չափումը, ապա այն կկազմի տարածա-ժամանակային կոնտինուումի հիմքը:
Էյնշտեյնը դուրս է բերում բանաձև, որը միավորում է էներգիան և զանգվածը: Բանաձևն ունի այսպիսի տեսք՝ E=m*c², որտեղ m-ը զանգվածն է, իսկ c-ն՝ լույսի արագությունը: Մարմնի զանգվածն աճում է լույսի արագության աճին համաչափ: Լույսի արագության հասնելու դեպքում մարմնի զանգվածը և էներգիան դառնում են անչափ:
Մարմնի զանգվածն ավելացնելու դեպքում դրա արագությունն ավելացնելը դառնում է դժվար: Անվերջ մեծ զանգված ունեցող մարմնին անհրաժեշտ է անվերջ մեծ էներգիա:
Ալբերտ Էյնշտեյնի տեսությունը մեկ օրենքի մեջ համադրում է երկու առանձին դրույթներ՝ զանգվածի և էներգիայի դրույթները: Դա հնարավոր է դարձնում էներգիայի վերափոխումը նյութական զանգվածի և հակառակը:
Տես նաև Չարլզ Դարվին «Տեսակների ծագումը» և Զիգմունդ Ֆրոյդ «Հոգեվերլուծության տեսություն»
Ալբերտ Էյնշտեյն «Հարաբերականության տեսություն» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 27, 2015 Rating: