Հրանտ Մաթևոսյան | Նարինջ զամբիկը | համառոտ


Պատմվածքը գրված է առաջին դեմքով:
Ներկայացնում է մի նարնջագույն զամբիկի պատմությունը: 1945 թ. հերոսի գյուղը 7 ազնվացեղ զամբիկ և մի կատաղած հովատակ է ստանում՝ խտացնելու համար պատերազմի ժամանակ նոսրացած երամակը: Մնում է մեկը՝ նարնջագույնը՝ մի հովատակի հետ, որը հավանաբար զամբիկի տղան է, քանի որ զամբիկը  չի ծնում: 1946 թ. աքսորից վերադառնում է Մեսրոպը: 1947 թ. Մեսրոպին նորից են տանում: Հերոսը այդ ժամանակ տասը տարեկան է և անվերջ հարցեր է տալիս հորեղբորը, որը դանդաղ է խոսում և չի սիրում պատասխանել  հարցերին: Միշտ ասում է՝ «մեծանաս՝ ամեն ինչ կիմանաս»: Աքսոր են տանում նաև նրան և մինչև հասցնում է մի բան ասել, նրան գնացքը արդեն հասցնում է Մախաչկալա: Երեք տարի հետո գալիս է: Պարզվում է, սխալմամբ էին տարել, ներողություն են խնդրում և նա արդեն գյուղում է, սայլի առեղ է տաշում, խանձում և հարթում: Մեսրոպի հայրը 1908 թ. սպանել էր մեկին, և այդ վայրը կոչվում է Թուրքի սպանած: 1918 թ. երեքով եկել սպանել էին նրա հորը, և այդ վայրը կոչվում է Հայի սպանած: Քսանհինգ տարեկան Մեսրոպը որոշել էր վրեժխնդիր լինել, բայց կուսքարտուղար Լևոնը նրան բանտարկել էր տվել: 1956 թ. նա աքսորից վերադառնում է: Ուղարկում են ձի պահելու: Ձիու գինը դառնում է ոչխարի գին: Սկսում են ծախել սրան-նրան: Նարինջ զամբիկին գնում է ատամնաբույժը, որը Երևանից է եկել: Մեկ ամսում խաբելով- խաբխբելով հազարներ էր հավաքել և հիմա արդեն զվարճանում է: Սակայն Նարինջ զամբիկն իրեն բռնել չի տալիս, նա թամբ էր տեսել և գիտեր ազատության գինը: Պոկվում է երամակից ու գնում: Երամակը գնում է նրա ետևից: Ատամնաբույժը փող է տալիս Մեսրոպին, որ նա բռնի զամբիկին: Սա, ի վերջո, համաձայնում է, բայց առանց փողի: Երամակի հետ Մեսրոպը դեռ մի քանի օր էլ մնում է սարերում: Բայց զամբիկին չի հաջողվում բռնել: Մեսրոպը խոսում է ձիու հետ, խնդրում, որ նա գա, որ չի բռնի նրան, բայց զամբիկը չի մոտենում: Դեկտեմբերին ձյուն է գալիս և երամակին քշում են գոմը: Այս ընթացքում գայլերը ուտում են Լևոնի կովին ջրի վրա, մտնում են Արտեմի գոմը, գյուղացիները կրակում են: Նարինջը մի օր մոտենում է, սեղմվում է տան պատին ու դողում, բայց երբ Մեսրոպը մոտենում է, սա փախչում է: Չորս օր հետո, Նարինջ զամբիկը նորից է երևում և այս անգամ չի էլ սպասում, թե ներս հրավիրեն: Կրծքով մի կողմ է հրում Մեսրոպին ու մտնում գոմը՝ իր տեղը: Գոմը՝ տաք, գարին՝ շատ: Այժմ հերոսը մեծ է: Իր երեխայի հետ կրկեսում է և հանկարծ տեսնում է Նարնջին: Նա ավելի գեր է, բայց շարժումները նուրբ են: Վալս է պարում, նրա ելույթը տևում է տասը րոպե: Հետո հերոսը գնում է ետնաբեմ, խոսում նրա հետ, բայց ձին ուշադրություն չի դարձնում նրան: Եվ տեսնելով նրա ճարպոտ, ամեն օր քորվող, լվացվող, յուղոտ գավակը, հերոսը ատելություն է զգում նրա հանդեպ, իր մեջ կարծր է բեռնաձին՝ բոռերից քրքրվող, հովատակից արհամարհված: Բարկանում է ձիու վրա, ասելով՝ «է´շ, չծնեցիր, չբարձվեցիր, չտնքացիր ու ապրում ես»: Իսկ դահլիճում ծաղրածուն է գլխկոնծի տալիս:

Հրանտ Մաթևոսյան | Նարինջ զամբիկը | համառոտ Հրանտ Մաթևոսյան | Նարինջ զամբիկը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 10, 2015 Rating: 5
Технологии Blogger.