Էմիլ Զոլա | Ժերմինալ | համառոտ


Մեխանիկ Էտյեն Լանտյոն, որին հեռացրել են երկաթուղային հանգույցի ծառայությունից տնօրենին հասցրած ապտակի համար, գործի է անցնում Վորե քաղաքի Մոնսու ընկերությանը պատկանող հանքում: Վիճակը ծանր է: Աշխատանք չկա, հանքափորները մատնված են սովի: Միայն ածխասայլ գլորողի մահն է տեղ ազատում Լանտյոյի համար: Ծեր հանքափոր Մաեն, որը հանքահոր է իջնում իր դստեր Կատրինի հետ, որպես երկրորդ սայլաքարշ է վերցնում Լանտյոյին: Ծանր աշխատանքի մեջ 15-ամյա Կատրինը հյուծված է: Մաեի որդին՝ Զաքարիան և երկու աշխատողները՝ Լևակը և Շավալը, աշխատում են անմարդկային պայմաններում: Հանքափորների ստրկամտությունը բորբոքում է Լանտյոյին: Մաեի կինը հաճախ գնում է ողորմություն խնդրելու Գրեգուարների մոտ, որոնք հանքերի համասեփականատերերն են: Կատրինին հետամուտ է երիտասարդ Շավալը, սակայն աղջկան դուր է գալիս Էտյենը: Չնայած դրան նա զիջում է Շավալին: Էտյենը անգիտակցաբար խանդում է: Ծանոթանում է ռուս գնացքավար Սուվարինի հետ: Նարոդնիկ է: Փախել է Ռուսաստանից: Սուվարինը սկեպտիկորեն է վերաբերվում Ինտերնացիոնալին և մարքսիզմին, հավատում է միայն հեղափոխությանը և անարխիային:
Շուտով Էտյենը տեղափոխվում է Մաեի տուն: Փորձում է վարակել հավասարության մասին իր գաղափարներով: Աշխատավարձի հերթական կրճատումը առիթ է դառնում, որ Մաեները միանան գործադուլին: Հանքահորերի տնօրեն Էնբոյին հաղորդում են, որ ոչ ոք դուրս չի եկել աշխատանքի: Հավաքվում է բանակցություններ վարող հանձնաժողովը: Տնօրինությունը հրաժարվում է ընդունել գործադուլավորների պայմանները, այն է՝ 5 սու ավելացնել աշխատավարձը: Գործադուլը շարունակվում է: Միայն հանքահորերից մեկում է շարունակվում աշխատանքը: Էտյենը և ընկերները կտրում են հոր իջնող լարերը՝ ստիպելով այնտեղի հանքափորներին դուրս գալ և դադարեցնել աշխատանքը: Գալիս է ոստիկանությունը: Մեծ իրարանցում է սկսվում: Ընդհարման ժամանակ Էտյենը կարողանում է հաղթել Շավալին և վերադարձնել Կատրինին: Գալիս են զինվորականները: Սպանվում են երեխաներ և ավագ Մաեն: Էտյենը իրեն մեղավոր է զգում այդ մահերի համար: Նա որոշում է հեռանալ: Սակայն Կատրինի նկատմամբ սերը հաջորդ օրը ևս ստիպում է նրան իջնել հանքահոր: Սուվարինը վնասել էր փայտե կառույցները, որոնք պահում էին ծովի ջուրը և հեղեղը լցվում է հորի մեջ: Ներքևում են մնում ծեր Մուկը, Էտյենը, Շավալը և Կատրինը: Մինչև կուրծքը ջրի մեջ թաղված, նրանք փորձում են դուրս գալ չոր սրահ և թափառում են ստորգետնյա լաբիրինթոսներում: Այստեղ էլ տեղի է ունենում Շավալի և Էտյենի վերջին ընդհարումը: Էտյենը կոտրում է հակառակորդի գանգը: Կատրինի հետ նրան հաջողվում է նստատեղ սարքել պատի մեջ, որտեղ նրանք նստում են՝ հետևելով ջրի հոսանքին: 3 օր անցկացնում են հորում՝ սպասելով մահվան: Բայց նրանց փրկում են: Սակայն Կատրինը մահանում է: Ապաքինվելուց հետո Էտյենը հեռանում է գյուղակից: Նա հրաժեշտ է տալիս այրի Մաեին, որը ամուսնուն և դստերը կորցնելուց հետո գնում է հանքահորեր աշխատելու: Բոլոր գործադուլ անող հանքահորերում հիմա եռում է աշխատանքը: Հեռացող Էտյենին թվում է, որ գետնի տակից լսվող հարվածները ուղեկցում են նրան:

Տես նաև Էմիլ Զոլա Թերեզ Ռաքեն, Անդրե Ժիդ Դրամանենգները և Անատոլ Ֆրանս Թաիս
Էմիլ Զոլա | Ժերմինալ | համառոտ Էմիլ Զոլա | Ժերմինալ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 12, 2015 Rating: 5
Технологии Blogger.