Սերգեյ Եսենին | Պուգաչով | համառոտ


Ազատության մասին երազող գյուղացի Պուգաչովը երկարատև թափառումներից հետո գալիս է Յաիկ քաղաքը և պահակ կազակից իմանում է, որ մուժիկները նոր ցարի են սպասում: Այդ ցարը պիտի լինի մուժիկական: Նման ցար կարող էր լինել սպանված Պետրոս Երրորդը: Նա ազատություն կտար ժողովրդին: Այս միտքը գրավում է Պուգաչովին:
Նա գալիս է կալմիկների մոտ և կոչ է անում նրանց թողնել ծառայությունը և դրժել ռուսական զորքին հավատարիմ լինելու իրենց երդումը: Պարագլուխ Կիրպիչնիկովն իմանալով այդ մասին միանում է ապստամբությանը: Կազակների զորքում բռնկվում է հեղաշրջում: Առաջնորդներ Օբոլյաևի, Կարավաևի և Զարուբինի հետ Պուգաչովը որոշում է շարժվել Մոսկվայի վրա:
Շուտով նրանց է միանում նախկին կալանավոր Խլոպուշան, որը երազում է տեսնել մուժիկների ցարին: Նա պահանջում է, որ իրեն թողնեն Պուգաչովի մոտ, որին համարում է իր իդեալի մարմնացումը: Խլոպուշան առաջարկում է գրավել Ուֆան, ինչը թույլ կտա ապստամբներին ունենալ սեփական հրետանին:
Առաջնորդ Զարուբինը Պուգաչովի կողմն է համոզում անցնել նորանոր զինվորական խմբավորումների: Սակայն արդեն առաջին իսկ պարտություններից հետո պուգաչովականների ճամբարում սկսվում են գժտություններ: Ապստամբներից մեկը՝ Տվորոգովը, համոզում է ապստամբներին կառավարական ուժերին հանձնել Պուգաչովին: Նրան պաշտպանում է դավաճան Կրյամինը: Զորքի մեջ իրարանցում է սկսվում և Պուգաչովի հետ միասին կործանվում է նրա ողջ զորքը:
Պոեմի գործող անձինք են ռուսական թախիծը, տափաստանի բնապատկերը, լացող ծառերը, անվերջ ավազուտները…Այս Ռուսաստանի հետ ոչ մի միանակ մարդ ոչինչ չի կարող անել: Մեռնում է Խլոպուշան, մեռնում է Պուգաչովը. «Հոգին տապալում է գետնին, ինչպես ծանր բեռը»: 

Տես նաև Ալեքսանդր Պուշկին Կապիտանի աղջիկը, Ալեքսանդր Բլոկ Տասներկուսը և Ֆյոդոր Դոստոևսկի Դևեր 
Սերգեյ Եսենին | Պուգաչով | համառոտ Սերգեյ Եսենին | Պուգաչով | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 04, 2016 Rating: 5
Технологии Blogger.