Օ. Հենրի | Ոսկին և սերը | համառոտ


Ռիչարդ Ռոքվոլը՝ գործերից հեռացած ֆաբրիկանտ Էնտոնի Ռոքվոլի որդին, հենց նոր վերադարձել է քոլեջից: Երիտասարդը ասում է հորը, որ կան իրեր, որոնք հնարավոր չէ գնել դրամով: Այդպիսին է սերը: Հայրը զարմանում է, թե ինչու իր գեղեցիկ և հարուստ որդին չի կարողանում գրավել աղջկա սիրտը: Բանն այն է, որ դա բարձրաշխարհիկ աղջիկ է, որի ողջ օրը ծրագրած ու ծանրաբեռնված է: Նա ժամանակ չունի հանդիպելու Ռիչարդի հետ: Հաջորդ օրը Ռիչարդը երկու տարով մեկնելու է Եվրոպա և հիմա միայն մի քանի րոպե ունի աղջկան հրաժեշտ տալու համար:
Հայրը որդուն է տրամադրում իր ողջ բանկային հաշիվը, իսկ հորաքույրը տալիս է իր տոհմական մատանին:
Նշանակված ժամին կայարանում Ռիչարդը կարողանում է որսալ օրիորդ Լենտրիին: Նա պատվիրում է կեբ, և զույգը մեկնում է թատրոն: Ճանապարհին նրանք խցանման մեջ են հայտնվում: Նրանց բոլոր կողմերից շրջապատում են մեքենաներն ու կառքերը: Երկու ժամ մնալով խցանման մեջ՝ Ռոքվոլը սեր է խոստովանում օրիորդ Լենտրիին և ստանում է նրա դրական պատասխանը:
Հաջորդ օրը պարոն Էնտոնի Ռոքվոլի մոտ է գալիս մի մարդ, որը տուգանքի հաշիվ է ներկայացնում փողոցում խցանման մեջ տուժած մեքենաների և կառքերի տերերից: Իսկ աղեղով ու կապարճով զինված թմբլիկ տղան նրանց մեջ չկա:  
  
Տես նաև Օ. Հենրի Մոգերի ընծաները, Վաշինգտոն Իրվինգ Ռիպվան Վինկլ և Մարկ Տվեն Արքայազնը և աղքատը
Օ. Հենրի | Ոսկին և սերը | համառոտ Օ. Հենրի | Ոսկին և սերը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 30, 2016 Rating: 5
Технологии Blogger.