Ստեֆան Ցվայգ | Շախմատային նովել | համառոտ

Մեծ շոգենավի վրա, որը Նյու Յորքից մեկնում է Բուենոս Այրես, գտնվում է աշխարհի շախմատի չեմպիոն Միրկո Չենտովիչը: 12 տարեկանում նա որբ է մնացել: Նրան մեծացրել է գյուղի քահանան: Պատահաբար ի հայտ են եկել նրա շախմատային ընդունակությունները, թեպետ մնացյալ հարցերում նա ցուցաբերել է տկարամտություն: Վիենայում շախմատի դասեր է առնում մասնագետի մոտ, սակայն չի սովորում խաղալ կույր եղանակով: Դա նրան չի խանգարում արդեն 17 տարեկանում դառնալ Հունգարիայի չեմպիոն: Միաժամանակ նա շարունակում է մնալ սահմանափակ պատանի: Փորձում է օգտագործելով իր տաղանդը հնարավորինս շատ վաստակել: Ժլատ է:
Շոգենավի վրա պատմողը հանդիպում է շոտլանդացի ինժեներ Մակ Կոնորին: Սա պատկանում է այն մարդկանց թվին, որոնք ցանկացած անհաջողություն համարում են անձնական պարտություն: Սա համոզում է չեմպիոնին լավ հոնորարի դիմաց միաժամանակյա խաղի սեանս անցկացնել նավի ուղևորների հետ: Միրկոն առաջարկում է, որ հակառակորդները խաղան նրա դեմ միասին: Սիրողները բոլորը միասին պարտվում են: Մակ Կոնորը պահանջում է ռեվանշ: Պատասխան խաղի 17-րդ քայլում բարենպաստ իրադրություն է ստեղծվում ուղևորների համար: Մակ Կոնորը վերցնում է զինվորի ֆիգուրը, բայց նրան կանգնեցնում է խիստ դեմքով մի տարեց մարդ և ներկայացնում է ուղևորների պարտության հեռանկարը: Բոլորը զարմացած են, քանի որ 9 քայլ առաջ գուշակել մատը կարող է միայն բարձրագույն կարգի խաղացողը: Անծանոթի օգնությամբ ուղևորները կարողանում են ոչ ոքի խաղալ: Չենտովիչը առաջարկում է երրորդ պարտիան: Մակ Կոնորը պնդում է, որ Չենտովիչի դեմ խաղա միայն անծանոթը: Բայց անծանոթը հրաժարվում է: Պատմողը գտնում է անծանոթին տախտակամածի վրա: Նա ներկայանում է որպես դոկտոր Բ: Նա չգիտեր, որ խաղում է չեմպիոնի դեմ: Համաձայնում է նոր պարտիա սկսել, բայց խնդրում է, որ իր վրա մեծ հույսեր չդնեն: Դոկտորը պատմողին է ներկայացնում շախմատով իր տարվածության պատմությունը:
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ դոկտոր Բ-ն հոր հետ գլխավորում էր Վիենայում մի իրավաբանական գրասենյակ: Գեստապոն հետևում էր Բ-ին: Վիենա Հիտլերի մուտք գործելու նախօրեին Բ-ին ձերբակալում են: Նրան տեղավորում են «Մետրոպոլ» հյուրանոցում: Նրան մեկուսացնում են և տեղավորում, այսպես ասած, դատարկության մեջ, հույս ունենալով, որ կխոսի և կմատնի դրամի գտնվելու վայրը, քանի որ նրանց ուզածը հենց դրամն էր: Նրանից խլում են ժամացույցը, որ նա մնա անժամանակ: Չորս ամիս անց քննիչի սենյակի մոտ սպասելիս նա կախիչից կախված մի վերարկուի գրպանից գողանում է շախմատի ձեռնարկը: Բ-ն սավանից շախմատի տախտակ է շինում, իսկ հացի փափուկ մասի խմորից՝ ֆիգուրներ և սկսում է խաղալ գրքում նկարագրվող պարտիաները: 16 օր անց նա արդեն չուներ սավանի կարիքը: Սկսում է էսթետիկական հաճույք ստանալ իր զբաղմունքից: Սակայն շուտով նա դարձյալ հայտնվում է դատարկության մեջ, քանի որ բոլոր պարտիաները ուսումնասիրված են: Նրան մնում է խաղալ իր իսկ հետ, բայց դա վիճակ է, որը մոտ է երկատմանը և շիզոֆրենիային: Նա սկսում է թունավորվել շախմատով: Դա սկսում է քայքայել ոչ միայն Բ-ի հոգին, այլև մարմինը: Նրա հետ տեղի են ունենում նյարդային բռնկումի նոպաներ, որոնցից մեկից հետո նա փորձում է ինքնասպան լինել, բժիշկը նրա ապաքինվելուց հետո չի հայտնում ապաքինման մասին գեստապոյականներին և ազատ է արձակում նրան: Մենամարտը Չենտովիչի հետ շատ լուրջ է նրա համար, քանի որ նա ուզում է պարզել, կարող է արդյոք խաղալ կենդանի հակառակորդի հետ: Ընդ որում բժիշկն ասել է, որ վերադառնալ շախմատին վտանգավոր է, հիվանդությունը կարող է վերսկսվել:
Հաջորդ օրը Բ-ն հաղթում է Չենտովիչին: Սերբը ռեվանշ է պահանջում: Այդ ընթացքում պատմողը հոգեկան խանգարման նշաններ է նկատում Բ-ի մոտ: 19-րդ քայլի վրա Բ-ն սկսում է կոպիտ սխալներ գործել: Պատմողը բռնում է նրա ձեռքը և ասում է՝ «Հիշեք»: Բ-ն իսկույն վեր է թռչում, ճանաչում է իր պարտությունը, ներողություն է խնդրում ներկաներից և երդվում է, որ այլևս երբեք չի դիպչի շախմատի ֆիգուրներին: Խոնարհվելով, նա հեռանում է այն նույն խորհրդավոր ձևով, ինչպես որ հայտնվել էր:    

Տես նաև Ֆյոդոր Դոստոևսկի Խաղամոլը, Հերման Հեսսե Ուլունքախաղ և Խուլիո Կորտասար Վիճակախաղ
Ստեֆան Ցվայգ | Շախմատային նովել | համառոտ Ստեֆան Ցվայգ | Շախմատային նովել | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 27, 2016 Rating: 5
Технологии Blogger.