Ուիլյամ Շեքսպիր | Անտոնիոս և Կլեոապատրա | համառոտ


Կլեոպատրայով հմայված Անտոնիոսը մոռացել է կնոջ և Հռոմի գործերի մասին: Սուրհանդակը լուր է բերում նրա կնոջ մասին, որն ապստամբել է Կեսարի դեմ և պարտություն կրելով սպանվել է: Օկտավիանն առաջարկում է Անտոնիոսին Ալեքսանդրիայից վերադառնալ Հռոմ և օգնել իրեն Պոմպեոսի դեմ պայքարում: Անտոնիոսը լքում է Ալեքսանդրիան:
Պոմպեոսի դեմ ընդհանուր պայքարին խանգարում է Օկտավիանի և Անտոնիոսի վեճը: Նրանց միությունն ամրապնդելու համար Ագրիպպան առաջարկում է Անտոնիոսին կնության վերցնել Օկտավիանի քրոջը՝ Օկտավիային: Մենակ մնալով Ագրիպպայի հետ Էնոբարբն ասում է, որ Օկտավիան չի կարող մրցել Կլեոպատրայի հետ:
Գուշակը զգուշացնում է Անտոնիոսին, որ ճակատագիրն ավելի բարեգութ է Կեսարի հանդեպ և որ իրենց դիմակայության մեջ կհաղթի Կեսարը:
Եգիպտոսում Կլեոպատրան հպարտանում է Անտոնիոսի հանդեպ տարած հաղթանակով, սակայն իմանում է Անտոնիոսի և Օկտավիայի ամուսնության մասին: Պոմպեոսը բանակցություններ է վարում եռապետության անդամների հետ: Նրան առաջարկում են Սիկիլիան և Սարդինիան ծովում խաղաղության դիմաց: Պոմպեոսն ընդունում է պայմանները: Բաքոսական օրգիայի ժամանակ Մենասն առաջարկում է Պոմպեոսին սպանել եռապետերին և դառնալ Հռոմի տիրակալ: Պոմպեոսը հրաժարվում է:
Կլեոպատրային նկարագրում են Օկտավիայի համեստ արտաքինը: Կլեոպատրան հանգստանում է: Անտոնիոսը շուտով կվերադառնա իր մոտ:
Կեսարը խախտում է Պոմպեոսի հետ կնքած խաղաղ դաշնը: Դա առաջ է բերում Անտոնիոսի զայրույթը: Նա վերադառնում է Ալեքսնդրիա և թագադրում է Կլեոպատրային որպես Եգիպտոսի և Հռոմեական կայսրության երրորդ գավառի տիրակալուհու: Օկտավիան Կեսարը բանտ է նետում Լեպիդին և պաշարում է Ալեքսանդրիան: Տեղի է ունենում ճակատամարտ: Անտոնիոսը ուժեղ հարված է հասցնում հակառակորդին: Առջևում է ծովային մարտը: Սակայն եգիպտական նավատորմն առանձ մարտի հանձնվում է Օկտավիանին: Անտոնիոսը դավաճանության մեջ է մեղադրում Կլեոպատրային և սպառնում է սպանել նրան: Կլեոպատրան թաքնվում է դամբարանում և հրամայում է հայտնել Անտոնիոսին, որ ինքը մեռել է: Անտոնիոսին այդ լուրը ցնցում է և նա իր մերձավոր Էրոսին խնդրում է սպանել իրեն: Էրոսը ունակ չէ գործելու այդ սպանությունը: Նա ինքն իրեն է սպանում: Նրա խիզախությամբ հիացած, Անտոնիոսը մահացու հարված է հասցնում իրեն: Մեռնելուց առաջ իմանում է, որ Կլեոպատրան ողջ է:
Օկտավիան Կեսարը ստիպում է Կլեոպատրային հանձնվել: Կլեոպատրան հրաժարվում է՝ հասկանալով, որ իրեն սպասում է անարգանքը: Հռոմեացիների կողմից գերված Կլեոպատրան որոշում է ինքնասպան լինել: Անտոնիոսի հետ ապագա հանդիպման նախասպասման մեջ նա օձին կծել է տալիս իրեն:
Օկտավիանը դառնում է Հռոմի միանձնյա տիրակալ և հրամայում է միմյանց հետ նույն գերեզմանում թաղել Անտոնիոսին և Կլեոպատրային:   

Ուիլյամ Շեքսպիր | Անտոնիոս և Կլեոապատրա | համառոտ Ուիլյամ Շեքսպիր | Անտոնիոս և Կլեոապատրա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 23, 2016 Rating: 5
Технологии Blogger.