Հյուսն Անտոնիոն իր ընկերոջը՝ Ջուզեպեին է նվիրում փայտի մի կտոր, որից պատրաստվում էր տաշել սեղանի ոտքը: Քանի որ փայտը շատ չարաճճի էր, նա որոշում է ազատվել դրանից: Ջուզեպեն տանը մարդուկ է տաշում այդ փայտի կտորից և անունը դնում է Պինոկիո: Տիկնիկի քիթը մնում է երկար, քանի որ Պինոկիոն թույլ չի տալիս, որ Ջուզեպեն կտրի այն: Պինոկիոն իրեն շատ չար է պահում և նրան դաստիարակել ու պատժել ցանկացող Ջուզեպեին ձերբակալում է ոստիկանը: Պինոկիոն մուրճով հարվածում է տան անկյունում ապրող իմաստուն ծղրիդին և չի պատրաստվում լսել նրա խորհուրդները՝ աշխատել, սովորել…
Մնալով մենակ նա տանջվում է սովից: Բայց հաջորդ առավոտյան գալիս է Ջուզեպեն և բերում է 3 տանձ Պինոկիոյի համար: Այբբենարան է գնում Պինոկիոյի համար և ուղարկում է նրան դպրոց: Սակայն Պինոկիոն գնում է թատրոն: Այստեղ ընկնում է թատրոնի տնօրենի՝ Մանջոֆոկոյի ձեռքը և սա ուզում է նետել նրան կրակի մեջ: Սակայն մտափոխվում է և 5 ցեխին է տալիս Պինոկիոյին, որպեսզի սա ուտելիք գնի հոր համար: Ճանապարհին հանդիպում է կատվին և աղվեսին, որոնք համոզում են դրամը բազմապատկելու նպատակով թաղել այն Հրաշքների դաշտում: Որոշում են թալանել Պինոկիոյին: Սակայն նա բերանն է պահում դրամները: Մորթել նրան չի հաջովում, քանի որ փայտից է: Նրան կախում են ծառից և հեռանում են՝ համոզված, որ ինքը կբացի բերանը և դրամները դուրս կթափվեն:
Պինոկիոյին փրկում է կապույտ դիցանույշը: Սակայն Պինոկիան բանտ է ընկնում Հիմարների թագավորությունում, որտեղ անցկացնում է չորս տարի: Դուրս գալով նա աղավնու վրա նստած շտապում է Ջուզեպեի մոտ, որն ամենուր փնտրում է նրան: Տեղի տալով Ջուզեպեի խնդրանքներին, այդուհանդերձ դպրոց է գնում: Բայց շուտով նորից արկածների մեջ է ընկնում և հայտնվում է Զվարճանքների աշխարհում, որտեղ չկան դպրոցներ, ծնողներ և պարտականություններ: Այստեղ նա վերածվում է ավանակի և նրան վարժեցնում են կրկեսում: Հետո նրան վաճառում են: Նոր տերը որոշում է սպանել Պինոկիոյին, սակայն Կապույտ դիցանույշը նորից օգնության է գալիս: Հայտնվելով ծովում, Պինոկիոն դառնում է մեծ շնաձկան ավարը: Շնաձուկը նրան կուլ է տալիս և նրա որովայնում Պինոկիոն գտնում է իրեն փնտրող հորը՝ Ջուզեպեին:
Բազմաթիվ փորձություններից հետո, որոնց ենթարկվում է Պինոկիոն, նա որոշում է վերջապես դառնալ ողջամիտ, որոշում է սովորել և աշխատել: Նույն գիշեր նա երազում տեսնում է Կապույտ դիցանույշին, որը ներում է նրան իր բոլոր վատ արարքները:
Հաջորդ առավոտյան Պինոկիոն զարթնում է ոչ թե որպես փայտե տիկնիկ, այլ սովորական տղա:
Տես նաև Ալեկսեյ Տոլստոյ Ոսկե բանալի, կամ Բուրատինոյի արկածները, Ջեյմս Բարրի Պիտեր Պեն և Հանս Քրիստիան Անդերսեն Մատնաչափիկ
Կարլո Կոլոդի | Պինոկիոյի արկածները | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 11, 2016 Rating: