Ցիլնիուս Մեկենաս



Ցիլնիուս Մեկանասը Օգոստոս կայսեր ժամանակաշրջանի գրական, պետական խոշոր գործիչներից մեկն է: Նա եղել է հռոմեական գիտության, գրականության, արվեստի հովանավորը: Հետագա դարերում Մեկենաս անունը դարձել է հասարակ անուն և ըմբռնվել է որպես մշակույթի հովանավոր ու խրախուսող: Մեկանասը թեպետ զբաղվել է քաղաքականությամբ և զբաղեցրել է բարձր քաղաքական պաշտոններ, առանձնապես աչքի է ընկել որպես հռոմեական գրականության, արվեստի և պոետների ու արվեստագետների հովանավոր: Հորացիոսին և Վերգիլիոսին կալվածքներ է նվիրել: Բացի նյութական միջոցներից աջակցել է պոետներին նաև նրանց ստեղծագործական ունակությունները զարգացնելու գործում: Մեկենասը եղել է պոետ և արձակագիր: Իր տունը դարձրել է կենտրոն պոետների ու ժամանակի մտքի առաջավոր ներկայացուցիչների համար: Երիտասարդ գրողներին առար քաշելու գործում նա ցուցաբերել է մեծ հմտություն, զգուշավորություն ու պետական պատասխանատվություն և ընտրելով լավագույններին, խրախուսել է նրանց հոգատարությամբ, ղեկավարել և ցույց տվել օժանդակություն թե խոսքով և թե գործով:
Մեկենասի գրական խմբակի անդամները հանդիսացել են ժամանակի հռոմեական գրականության ամենախոշոր դեմքերը՝ Վարիուս Ռուֆուսը, Վերգիլիոսը, Հորացիոսը և ուրիշներ: Մեկենասի խմբակում Վերգիլիոսն առաջնակարգ դեր ուներ: 39 թ. նա Մեկենասի հետ ծանոթացնում է Հորացիոսին, որը հետագայում դառնում է Մեկենասի սիրելին: Իր պոեմներում Հորացիոսը հարգանքով է հիշում Մեկենասին: Վերգիլիոսը նրան է ձոնում իր «Բուկոլիկներ» պոեմը:
Մեկենասը թողել է ոչ մեծ գրական ժառանգություն: Նա գրել է ինչպես արձակ, այնպես էլ չափածո: Զբաղվել է բնագիտությամբ: Արձակ գործերի թվին է պատկանում «Խնջույքը» (Symposium), որ հիշեցնում է Պլատոնի համանուն երկը: Գրել է փքուն և ճոռոմ ոճով: Վալերիուս Մեսալայի և Ասինիուս Պոլիոնի գրական խմբակներին հակառակ Մեկենասի խմբակը նպատակ ուներ գովերգելու և փառաբանելու Օգոստոս կայսեր իշխանությունը և հավերժացնելու նրան պատմության մեջ:


Ցիլնիուս Մեկենաս Ցիլնիուս Մեկենաս Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 07, 2016 Rating: 5
Технологии Blogger.