Էրիխ Մարիա Ռեմարկ | Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը | համառոտ


1944 թվականին գերմանական զորքերը նահանջում են Ռուսաստանից: Էռնեստ Գրեբերին և նրա զորքին հանձնարարում են գնդակահարել բանտարկյալ գրոհայիններին՝ մի ծերունու, մի կնոջ և երկու տղամարդկանց։ Նախապատրաստության ժամանակ ՆՍԳԲԿ անդամ Շթայնբրեները ցանկանում է բռնաբարել կնոջը։ Մահից առաջ կինը փչացնում է գնդկահարող խմբի տրամադրությունը, հայհոյում և սպառնում, որ իր երեխաները կսպանեն նրանց երեխաներին։
Գրեբերը ստանում է եռամսյա արձակուրդ։ Նա ուղևորվում է իր ծնողների մոտ՝ Վերդենբրյուք։ Հասնելով տուն իմանում է, որ քաղաքը պարբերաբար ենթարկվում է ռմբակոծությունների։ Փողոցը, որտեղ ապրում են նրա ծնողները, դարձել է ավերակ, և միայն քչերն են ողջ մնացել։ Ռմբակոծությանը զոհ է գնացել շուրջ հազար մարդ։ Փնտրելով ծնողներին՝ Գրեբերը հանդիպում է քսանամյա Էլիզաբեթ Կրուզին, ում հիշում է դեռ երիտասարդ ժամանակներից։ Էլիզաբեթի հայրը գտնվում է համակենտրոնացման ճամբարում, իսկ նրանց տունը դարձել է «աղբանոց» երկու սենյակները զբաղեցնում են նացիստ ֆրաու Լիզերը իր աղջկա հետ։ Գրեբերը և Էլիզաբեթը ռմբակոծությունից պաշտպանվելու համար ապաստան են գտնում, թաքնվում են օդային հարձակումներից, այդ ընթացքում մտերմանում են ու դառնում սիրեկաններ։
Գրեբերը այցելում է պրոֆեսոր Փոլմանին, որը թաքնվում է մի հրեայի տանը։ Նա նաև հանդիպում է իր դպրոցական տարիների ընկեր Ալֆոնս Բիդինգին, ով դարձել է նացիստական կուսակցության պաշտոնյա։ Բիդինգը մեծահոգաբար ընդունում է Գրեբերին, խոստանալով օգնել նրան գտնել ծնողներին։ Շուտով Էլիզաբեթը և Գրեբերը որոշում են ամուսնանալ։
Օդային հարձակման ժամանակ քաղաքը ռմբակոծում են։ Գրեբերի աչքերի առաջ մահանում է մի հնգամյա աղջիկ, ով իր ձեռքին ունի նորածին երեխա։ Տներից փորձում են դուրս փախչել, սակայն քիմիական միջուկով ռումբերը այրում են նրանց և շատ քչերին է հաջողվում փրկվել։ Փոլմանը ձերբակալվում է։ Գրեբերի հանգիստը ավարտվում է և նա հրաժեշտ է տալիս Էլիզաբեթին, երազելով հանդիպել պատերազմից հետո։
Գրեբերը վերադառնում է ռազմաճակատ, որտեղ ռուսները սկսում են մեծամասշտաբ հարձակում։ Բախումների արդյունքում Գրեբերը կորցնում է իր բազմաթիվ զիվորիներին։ Գրեբերը հսկումն է չորս բնակիչների, որոնք համարվում են պարտիզաններ։ Ծերունին հորդորում է Գրեբերին փախչել իրենց հետ, սակայն Գրեբերը հրաժարվում է։ Ռուսների հաջող օպերացիայից հետո Շթայնբրեները առաջարկում է սպանել այն չորսին, սակայն Գրեբերը փորձում է կանգնեցնել նրան, ասելով, որ նրանք նման չեն պարտիզանների և իրենք առանց կարգադրության չեն կարող սպանել նրանց։ Վեճի ժամանակ Գրեբերը սպանում է Շթայնբրեներին և ազատ է արձակում բնակիչներին։ Ծերունին բարձրացնում է հրացանը և սպանում է Գրեբերին։ Գրեբերն ընկնում է։

Տես նաև Էրիխ Մարիա Ռեմարկ Երեք ընկեր, Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է և Հաղթական կամար
Էրիխ Մարիա Ռեմարկ | Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը | համառոտ Էրիխ Մարիա Ռեմարկ | Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 16, 2016 Rating: 5
Технологии Blogger.