Աստրիդ Լինդգրեն | Լյոննեբերգցի Էմիլի արկածները | համառոտ


Լյոննեբերգցի էմիլը փոքրիկ տղա է՝ չարաճճի ու համառ, թեև առաջին հայացքից, հատկապես քնած ժամանակ շատ բարի ու լսող տղայի տպավորություն է թողնում: Նա ապրում է Սմոլենդի շրջանի Լոննեբերգ գյուղի մոտ գտնվող Կատխուլտ ագարակում: 
Նրա հորն անվանում են Անտոն Սվենսոն, մորը՝ Ալմա Սվենսոն, մի փոքրիկ քույրիկ էլ ունի, Իդան: Ագարակում Սվենսոններից բացի ապրում են նաև Ալֆրեդ անունով բանվորն ու Լինա անունով բանվորուհին:  Էմիլի արկածները մայրը գրի է առնում իր տետրում: Ահա մի շարք այդպիսի արկածներից մի քանիսը: Էմիլը պատահաբար գլուխը մտցնում է ապուրամանի մեջ, քույրիկ Իդային բարձրացնում է դրոշակի ձողին, մի ուրիշ անգամ պալտերի խմորը լցնում է հոր գլխին, իսկ հետո ստիպված հարյուրերորդ ծիծաղելի մարդուկն է պատրաստում ցախատանը: Ամեն անգամ, երբ էմիլը որևէ չարաճճիություն է անում, նրան իբրև պատիժ, ուղարկում են ցախատուն: Հնարամիտ Էմիլը այնտեղ ժամանակը զուր չի անցկացնում և պատրաստում է փայտե մարդուկներ: Եվ քանի որ նրան հաճախ են ուղարկում այնտեղ, ցախատանը տարեկան մոտ 365-366 մարդուկ է հայտնվում: Այնտեղ նա նաև ունի մթերքների մի ամբողջ պահեստ: Հո հիմար չի, որ քաղցած մնա: Նկատի ունենալով, որ ցախատանը կարող է երկար մնալ, Էմիլը այնտեղ տարբեր համեղ մթերքներ է պահում: Մայրը միշտ պաշտպանում է Էմիլին և գնահատում նրա հնարամտությունը, իսկ հայրը միշտ բարկանում է նրա վրա: էմիլը ամեն ինչում մեղավոր է դուրս գալիս, թեև նրա սրամտությունն ու ճարպկությունը միշտ օգնում են նրան որևէ խելացի լուծում գտնել ցանկացած իրավիճակում: Նա այնքան էլ հիմար տղա չէ: Օրինակ, ամեն անգամ, երբ գնում են Կատխուլտի տոնավաճառ կամ որևէ աճուրդ, Էմիլը վերադառնում է որևէ կենդանի կամ իր գնած, մինչդեռ հայրը միշտ տուժում է: Այսպես փոքրիկ Էմիլը ձեռք է բերում հիասքանչ ձի, որին անվանում է Լուկաս ու մի ոտանի հավ, որը անընդհատ ձու է ածում: Իսկ հոր գնած կովին նվիրում են տղային, քանի որ նրան հաջողվում է վերջինիս իրենց ագարակ տանել՝ կռահելով, որ կովը ոչ թե կատաղած է, այլ վախեցած: Հայրիկի գնած խոզը տասներեք խոզուկներ է ունենում, բայց նրանց չեն հասցնում փրկել: Խոզը ձագերին ունենում է գիշերը, երբ բոլորը քնած են լինում, և նրանց բոլորին ուտում է: Էմիլը արթնանում է և հասցնում է փրկել նրանցից մեկին: Հիվանդ տեսքով խոզուկին նվիրում են Էմիլին՝ կարծելով, որ սա շուտով կսատկի, սակայն Էմիլը նրան ոչ միայն առողջացնում է, այլ նաև սովորեցնում զանազան հնարքներ անել, որով հաճախ զվարճացնում է Իդային և Ալֆրեդին: Այս ամենը նա խոզուկին սովորեցնում է թաքուն, ցախատանը պատժված ժամանակ: Նրան անվանում են Խոզունիկ: Բազմաթիվ անկարգություններից հետո մի օր Էմիլին հաջողվում է գրավել ողջ Լյոննեբերգի համակրանքը: Ալֆրեդի ձեռքը վերքից բորբոքվում է և նրան Մարիանելունդ տանող չի գտնվում, քանի որ բուք է և ձյունը չի դադարում: Էմիլը գիշերը մնում է նրա մոտ և լուսաբացին, երբ դեռ բոլորը քնած են, Լուկասին լծելով կառքին ճանապարհ է ընկնում դեպի Մարիանելունդ: Մեծ դժվարություններ հաղթահարելուց հետո նրան հաջողվում է Ալֆրեդին հասցնել բժշկի մոտ և փրկել նրա կյանքը: Փոքրիկ տղայի հերոսությունը հայտնի է դառնում բոլորին: Նույնիսկ հայրիկը, որը անհանգստությունից հիվանդանում է, գովում է Էմիլին, երբ նա վերադառնում է երեք օր անց: Ճիշտ է նույն վայրկյանին նա հասցնում է բարկացնել բոլորին՝ շիկացրած կափարիչը դնելով հայրիկի փորին: Էմիլի վերադարձն անմիջապես նկատվում է: «Բոլորը պառկեցին քնելու: Լուռ քուն է մտել Կատխուլտ ագարակը: Քնած է Սմոլանդի շրջանը: Դու էլ հանգիստ քնիր ու մի վախենա. բժիշկը Էմիլից չվերցրեց Լուկասին, ոչ էլ Խոզունիկին»:   

Աստրիդ Լինդգրեն | Լյոննեբերգցի Էմիլի արկածները | համառոտ Աստրիդ Լինդգրեն | Լյոննեբերգցի Էմիլի արկածները | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 01, 2016 Rating: 5
Технологии Blogger.