
Երբ մի անգամ Կաֆկան պայուսակիս գրքերի մեջ նկատեց մի քրեական վեպ, ասաց.
- -Կարիք չկա ամաչելու, որ նման գիրք եք կարդում: Դոստոևսկու«Ոճիր և պատիժը» նույնպես քրեական վեպ է: Իսկ Շեքսպիրի «Համլե՞տը»: Դա քրեական դրամա է: Գործողության հիմքում ընկած է գաղտնիքը, որը պետք է բացահայտվի աստիճանաբար: Բայց կա՞ ավելի մեծ գաղտնիք, քան ճշմարտությունը: Բանաստեղծությունը մշտապես ճանապարհորդություն է դեպի ճշմարտությունը:
- Կաֆկան մի պահ լռեց, ապա չարաճճի ժպտաց:-Ոնց որ թե դուք ինձ բռնեցրիք դատարկաբանության վրա: Բայց իրականում դա այդպես չէ: Ճշմարտությունն այն է, ինչի անհրաժեշտությունն ունի կյանքում ամեն մարդ, ինչը նա չի կարող ձեռք բերել կամ ստանալ որևէ մեկից: Ամեն մեկն այն պետք է անընդհատ ծնի ինքն իրենից, այլապես կմեռնի: Կյանքն առանց ճշմարտության անհնար է: Հնարավոր է, որ ճշմարտությունը հենց ինքը կյանքն է:
Թարգմանությունը՝ Արա Առաքելյան
Գուստավ Յանոուխ | Զրուցներ Կաֆկայի հետ | հատված
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 18, 2018 Rating:
