1893 թ.: Խաղաղ օվկիանոս։ Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Հեմփրի վան Վեյդենը, որը հայտնի գրական քննադատ է, լաստանավով ուղևորության է մեկնում՝ նպատակ ունենալով այցելել իր ընկերոջը, սակայն ճանապարհին նավաբեկության է ենթարկվում։ Նրան փրկում է «Ուրվական» առևտրանավը, որի հրամանատարն է Գայլ Լարսենը։
Նավարկության հենց սկզբում մահանում է նավապետի օգնականը, և նրա փոխարեն օգնական է նշանակվում նավաստիներից մեկը: Վան Վեյդենին նավապետը նշանակում է յունգա՝ խոհարար Մարիջի օգնական։ Մարիջը ամեն առիթ բաց չի թողնում շահագործելու նորանշանակ յունգային։ Գայլ Լարսենը և իր աձնակազմի 22 անդամները Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ջրերում զբաղվում է ծովառյուծների որսով։
Խոհարարի կողմից կողոպտված լինելու բողոքով նավապետի խուցը այցելած վան Վեյդենը, ի զարմանս իրեն, նրա խցում հայտնաբերում է աստղագիտությանը և ֆիզիկային նվիրված գրքեր, այդ թվում նաև Դարվինի որոշ աշխատություններ, Շեքսպիր և այլն։ Նավապետը նրան է ներկայացնում իր փիլիսոփայությունը, ըստ որի կյանքն անիմաստ է և «ուժեղները կլանում են թույլերին»։ Ունենալով մեծ ֆիզիկական ուժ, որի շնորհիվ նա պահպանում է նավի կարգապահությունը, Գայլ Լարսենը, միաժամանակ, տառապում է ուժեղ գլխացավերից։
Նավարկության ընթացքում վան Վեյդենը, չունենալով նավաստու հմտություններ, նշանակվում է նավապետի ավագ օգնական։ Նավի վրա խռովություն է բարձրանում։ Նավաստիները ցանկանում են սպանել Գայլ Լարսենին, սակայն անհաջողության են մատնվում։ Նավապետը պատժում է իր օգնականին և նրա փոխարեն նավապետի օգնական է նշանակում վան Վեյդենին։
Նավից փախած նավաստիներ Ջոնսոնին և Լինչին հետապնդելու ընթացքում «Ուրվական»-ի անձնակազմը փրկում է նավաբեկության ենթարկված ևս մի խումբ, որի անդամների թվում է բանաստեղծուհի Մոդ Բուստերը։ Վան Վեյդենը իսկույն համակրանքով է լցվում այդ կնոջ հանդեպ։ Գայլ Լարսենը, հասնելով նավի փախստականներին, նրանց նավ չի վերցնում և թողնում է կործանվելու փոթորկից, քանի որ խոստացել էր վան Վեյդենին ձեռք չտալ նրանց։
Գայլ Լարսենի հետ հակամարտությունից հետո, վան Վեյդենը և Մոդը որոշում են փախչել նավից։ Օգտվելով նավապետի գլխացավի հերթական նոպայի ընձեռած առիթից՝ նրանք մակույկով ծով են դուրս գալիս և մի քանի շաբաթ նավարկելուց հետո հանգրվանում են մի կղզում, որը կոչում են «Ջանքերի կղզի»:
Որոշ ժամանակ անց կղզուն է մոտենում վնասված «Ուրվականը», որը հարձակման է ենթարկվել Գայլ Լարսենի եղբոր՝ Մահ Լարսենի կողմից և կործանվել, իսկ Մարիջը այրել էր այն։ Նավում մնացել էր միայն Գայլ Լարսենը, որը գլխացավի նոպայի արդյունքում կորցրել է տեսողությունը։
Վան Վեյդենը և Մոդը կարգի են բերում «Ուրվականը» և ծով են դուրս գալիս։ Գայլ Լարսենը, որը կորցնում է բոլոր մարդկային զգացմունքները, դառնում է անդամալույծ և մահանում է։ Օվկիանոսում վան Վեյդենին և Մոդին փրկում է անցնող նավերից մեկը:
Տես նաև Ջեք Լոնդոն Սպիտակ Ժանիք, Մարտին Իդեն և Հերման Հեսսե Տափաստանի գայլը
Ջեք Լոնդոն | Ծովագայլը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 17, 2015 Rating: