1847 թ. մարտի 12-ին հեղինակը հայտարարություն է կարդում բարձրաշխարհիկ ու հարուստ տանը կազմակերպվող աճուրդի մասին: Աճուրդի հանված իրերը մնացել են մահացած սեփականատիրուհուց ՝ կուրտիզանուհի Մարգարիտ Գոթյեից։ Հերոսը հայտնվում է աճուրդում և անսպասելի ներքին դրդումով մեծ գումարով ձեռք է բերում Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկո» գիրքը, որի վրա դրված է ոմն Արման Դյուվալի ստորագրությունը։ Մի քանի օր անց հայտնվում է ինքը Արման Դյուվալը՝ բարետես արտաքինով երիտասարդ, որը հենց նոր է վերադարձել ճանապարհորդությունից։ Նա աղերսում է իրեն վաճառել գիրքը և ստիպված է լինում հեղինակին պատմել Մարգարիտ Գոթյեի՝ կամելիազարդ տիկնոջ պատմությունը։
Արման Դյուվալը առաջին անգամ հանդիպել է նրան թատրոնում և առաջին հայացքից սիրահարվել է։ Մարգարիտը, չնայած մահացու հիվանդությանը, ապրում է հարուստ սիրեկանների հովանավորությամբ և թեթևաբարո կյանքով։ Շուտով երիտասարդ Արմանի և կուրտիզանուհի Մարգարիտի միջև սկսվում է բուռն սիրո պատմություն և նրանք դառնում են սիրեկաններ։ Մարգարիտը, թողնելով իր հարուստ սիրեկաններին, առանձնանում է Արմանի հետ գյուղում։ Նրանք վարում են իդիլիական կյանք, սակայն շուտով Արմանը պարզում է, որ շքեղ կյանքին սովոր Մարգարիտը գաղտնի վաճառում է իր ունեցվածքը, որպեսզի ազատվի պարտքերից։ Դա չի ազդում Մարգարիտի հանդեպ Արմանի տածած անսահման սիրո վրա։ Արմանի հայրը գաղտնի խնդրում է Մարգարիտին թողնել իր որդուն և չտանել նրան սնանկացման։
Մարգարիտը Արմանին սիրելով՝ լսում է նրա հորը և վերադառնում է Փարիզ։ Արմանին թողնելուց հետո վերսկսում է իր նախկին թեթև կյանքը և կապվում է հարուստ սիրեկանների հետ։ Արդյունքում նրա հիվանդությունը ծանրանում է։ Արմանը կարծում է, թե Մարգարիտն իրեն խաբել և թողել է՝ չկասկածելով անգամ, որ ամեն բանի պատճառ է հոր խնդրանքը։ Վրեժխնդիր լինելու համար կապվում է մեկ ուրիշ կնոջ հետ և նրա հետ միասին հաճախ երևում Մարգարիտին։ Վերջինս տառապանքների մեջ տեղափոխվում է Անգլիա և Արմանը, ի պատասխան, նույնպես մեկնում է ճանապարհորդության։ Մի օր նրան է հասնում Մարգարիտի մահվան լուրը: Նա իսկույն վերադառնում է, սակայն չի հասցնում մասնակցել անգամ աճուրդին։
Տես նաև Գուստավ Ֆլոբեր Տիկին Բովարի, Գի դը Մոպասան Սիրելի բարեկամ և Էմիլ Զոլա Թերեզ Ռաքեն
Ալեքսանդր Դյումա (որդի) | Կամելիազարդ տիկինը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 17, 2015 Rating: