Նովալիս | Աշակերտները Սայիսում | համառոտ


Պատմում է Աշակերտը: Նա պատմում է, որ Ուսուցիչը վարժման արդյունքում ձեռք է բերել զգայելու զարմանալի ունակություն: Նա կարողանում է միաժամանակ լսել, մտածել, տեսնել ու շոշափել: Նա խաղում է ուժերի և երևույթների հետ: Մարդիկ նրա համար աստղեր են, իսկ աստղերը՝ մարդիկ:
Մի ժամանակ բնությունը և մարդիկ մեկ էին: Մարդիկ չէին կարող մտածել իրենց բնությունից դուրս: Ահա ինչու աշխարհի պատմությունը մարդիկ շարադրում են որպես մարդկանց պատմություն: Բնության մեջ տեսնում են մարդկային հարաբերություններ: Գիտնականները և պոետները փորձել են ճանաչել բնությունը, սակայն եթե պոետները անում են դա մեղմորեն, ապա գիտնականները փորձում են անել դա վիրահատական դանակի օգնությամբ: Բնությունը մեր հայելին է: Նա, ով տեսնում է նրա մեջ մահվան ջրաղաց, ամենուր տեսնում է միայն թշնամիներ: Նրա դեմ պայքարողները նման են դարձնում այն իրենց ագահ բնությանը: Աստծո համար բնությունը աստվածային է: Նա, ով ցանկանում է ճանաչել բնությունը, պիտի դաստիարակի իր բարոյական տարերքը: Նա կդառնա բնության իսկական վարպետ:
Աշակերտին է մոտենում նրա մանկության ընկերը: Նա ծաղրում է ընկերոջը իր ընտրած ուղու համար: Միայնակ մարդոնւ ուրախությունը շրջանցում է: Ինչո՞վ կօգնի նրան բնությունը: Աշակերտը պատմում է նրան հետևյալ առակը: Գեղեցիկ պատանի Հիացինտին է սիրահարվում Ռոզենբլյուտը: Մի օր Հիացինտը հանդիպում է ճամփորդի, ով պատմում է նրան հեռավոր օտար երկրների մասին: Հիացինտը դառնում է տխուր: Նա ուզում է այցելել այդ երկրները, հասնել Իսիս դիցուհուն, ով կպատմի իրեն ճշմարտությունը: Նա կանգնում է երկնաբնակ կույսի առաջ և բարձրացնելով նրա քողը՝ տեսնում է Ռոզենբլյուտին: Նա հասկանում է, որ ճշմարտությունը սերն է:
Աշակերտները մտնում են տաճար: Շուրջը աղմուկ ու ծիծաղ է: Սրահ են մտնում նաև մի քանի օտարականներ: Նրանք խոսում են այն մասին, որ մարդը պիտի ներդաշնակության մեջ պահի արտաքին և ներքին աշխարհները: Միայն իմաստուններին է հաջողվում անել դա: Մյուսները մեքենայի են վերածում բնությունը: Աշակերտներից մեկն ասում է, որ միայն բանաստեղծներն են կարողանում զգալ, թե ինչ է մարդկանց համար բնությունը: Ամենամեծ հարստությունը երևակայությունն է: Նա, ով ունի երևակայություն, կարողանում է ամեն բան դարձնել գեղեցիկ:
Ճամփորդները որոշ ժամանակ խորհելուց հետո ասում են, որ մարդու առաջնային ֆունկցիան ստեղծագործ հայեցողությունն է: Պետք է միասնական լինել բնության հետ, որպեսզի կարողանաս հասկանալ այն: Ոսկեդարն այն ժամանակն էր, երբ մարդիկ լուծվում էին բնության և սիրո մեջ: Ճամփորդները պատմում են, որ որոնում են նախաժողովրդին, որն ապրել է Ոսկեդարում: Դրա համար ուղևորվել են Սայիս և խնդրել են թույլ տալ իրենց մեկ օր մնալ տաճարում:
Ուսուցիչն ասում է, որ մարդը կարող է հաղորդակից դառնալ բնության  գաղտնիքներին միայն իր ներսում բնության հետ միասնության զգացողություն դաստիարակելու դեպքում:
Այստեղ վիպակն ընդհատվում է:

Նովալիսը տալիս է մի քանի հավելվածներ: Չորրորդ հավելվածում խոսվում է Հիսուսի և Սուրբ Կույսի կարոտի մասին: Վեցերորդ հավելվածը միավորում է քրիստոնեությունը և հին հավատալիքները: Ճշմարտությունը բազմանում է՝ սիրո ոլորտից անցնելով միստիկայի ոլորտ: Իսիսը և իր քողը դառնում են սիմվոլ, որի էությունը անվերջ բարդանում է և դուրս է գալիս սյուժեի սահմաններից: 

Տես նաև Հայնրիխ Հայնե Գերմանիա. Ձմեռային հեքիաթ, Էռնստ Հոֆման Ոսկե կճուճ և Հայնրիխ ֆոն Քլայստ Պենտեսիլեա 
Նովալիս | Աշակերտները Սայիսում | համառոտ Նովալիս | Աշակերտները Սայիսում | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 04, 2015 Rating: 5
Технологии Blogger.