Սյուժեի որոշ մոտիվների համար աղբյուր է հանդիսացել Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոնը»: Ցիմբելինը Բրիտանիայի արքան է: Նրա դուստրը՝ Իմոգենան, սիրահարված է Լեոնատ Պոստումին: Նրանք որոշում են գաղտնի նշանվել: Իմոգենայի խորթ մայրը մտադիր է ամուսնացնել աղջկան իր որդու՝ Կլոտենի հետ, որն աչքի է ընկնում վատ բնավորությամբ: Այդ նպատակով Ցիմբելինին պատմում է իր դստեր գաղտնի նշանադրության մասին և սա վտարում է Պոստումին իր թագավորությունից: Պոստումը թափառում է: Հասնում է Հռոմ, որտեղ իր հին ընկերոջ՝ Յակիմոյի հետ վիճում է, որ իր նշանածը ամենահավատարիմն է: Յակիմոն հայտարարում է, որ կկարողանա գայթակղել աղջկան և մեկնում է Բրիտանիա: Եթե նրան հաջողվի անել դա, ապա Պոստումը նրան կնվիրի թանկարժեք քարերով մատանին, որ ստացել է իր սիրահարից: Յակիմոն չի կարողանում գայթակղել Իմոգենային: Սակայն թաքնվում է աղջկա ննջարանում և կարողանում է տեսնել նրան մերկ: Վերադառնում է Պոստումի մոտ և պատմում է նրան աղջկա մարմնի և ննջասենյակի կահավորանքի մանրամասների մասին: Պոստումը նրան է հանձնում մատանին: Հետո նամակ է գրում իր ծառային, որում պատվիրում է սպանել Իմոգենային: Սակայն ծառան զգալով, որ այստեղ ինչ-որ խարդախություն կա, չի սպանում աղջկան, այլ տղամարդու զգեստ տալով առաջարկում է փախչել: Իսկ արյունոտ զգեստը ուղարկում է տիրոջը: Իմոգենան վերանվանվում է Ֆիդելե («Հավատ») և ճանապարհ է ընկնում: Նա գտնում է իր եղբայրներին՝ Գվիդերիոսին և Արվիրագին, որոնք շատ տարիներ առաջ կորած էին համարվում: Նրանք ապրում են Ուելսում՝ քարանձավում: Ֆիդելեն հիվանդանում է: Եղբայրները կարծելով, թե նա մեռնում է, երգում են հուղարկավորության երգը: Սակայն Ֆիդելեն ապաքինվում է և իր կողքին է հայտնաբերում Կլոտենի գլուխը: Կարծում է, թե դա Պոստումն է, որովհետև նրա վրա Պոստումի հագուստն է:
Բրիտանիա է ներխուժում հռոմեացիների զորագունդը: Իմոգենան դարձել է հռոմեացի զորավար Լուկիուսի շքախմբի տղան: Բրիտանացիները հաղթում են գլխավորապես Ցիմբելինի որդիների և Պոստումի ջանքերի: Վերջինս նույնպես ծպտյալ կռվում է բրիտանացիների կողմում: Սակայն գերի է ընկնում: Բանտում երազ է տեսնում: Յուպիտերը նրան մարգարեական խոսքեր է ասում: Այդ ընթացքում Ցիմբելինի գերած Լուկիուսը աղաչում է թագավորին խնայել իր շքախմբի տղայի՝ Ֆիդելիոյի կյանքը: Ցիմբելինը խնայում է նրան: Այդ ժամանակ Ֆիդելիոն բռնում է Յակիմոյին և ստիպում բոլորի ներկայությամբ խոստովանել իր սուտը: Պոստումն իմանում է խոստովանության մասին. որ Իմոգենան հավատարիմ է եղել իրեն, և որ Յակիմոն խաբել է իրեն: Սակայն ցավում է՝ կարծելով, որ Իմոգենան մեռել է: Սակայն աղջիկը բացահայտում է իրեն և ներկայացնում է հորը նաև իր եղբայրներին: Պոստումն ասում է Իմոգենային. «Քանի շնչում եմ, կառչիր ինձնից, ինչպես պտուղը ծառից»:
Ուիլյամ Շեքսպիր | Ցիմբելին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 24, 2016 Rating: