Նիկոլայ Գոգոլ | Տարաս Բուլբա



Կազակների ծեր գնդապետ Տարաս Բուլբայի մոտ վերադառնում են իր 2 որդիները՝ Օստապը և Անդրիյը, որոնք սովորել են Կիևյան ակադեմիայում: Ողջույնից հետո չդիմնանալով հոր կատակներին, ավագ որդին ձեռնամարտի է բռնվում հոր հետ: Հայրը գոհ է: Կրտսեր որդուն էլ ուզում է «ստուգել», բայց մայրը գրկում է որդուն և հեռացնում հորից:

Տարաս Բուլբան որոշել է որդիներին ուղարկել Զապորոժյան Սեչ, որովհետև դա տղամարդու համար վայել տեղ է: Բայց տեսնելով որդիների ուժը, որոշում է ինքն էլ միանալ նրանց և միասին ճանապարհ են ընկնում: Օստապը սառնասիրտ է: Իսկ ահա Անդրիյի գլխում մտքերն են գեղեցիկ լեհուհու մասին, որին հանդիպել է Կիևում: Անգամ մտել էր նրա ննջարանը, բայց դռան թխթխկոցը ստիպել էր նրան ողջ գիշեր թաքնվել աղջկա մահճակալի տակ, իսկ առավոտյան թաթար աղախինը դուրս էր բերել նրան տանից:
Զապորոժյան Սեչում բարքերն ազատ են: Կազակները սովորում են կռվել մարտերում: Որդիներին հարբեցությունից ու պարապությունից հեռու պահելու համար Տարաս Բուլբան համոզում է իր հին ընկերներին արշավանք ձեռնարկել: Որոշում են ելնել Լեհաստանի դեմ: Կազակները մտադիր են գրավել Դուբնո քաղաքը: Քաղաքը պաշարում են և փորձում սովի մատնել: Ընթացքում դատարկում են մերձակա գյուղերը և հրի մատնում մարդկանց: Բուլբայի որդիներին դուր չի գալիս այսպիսի կյանքը, բայց հայրը հանգստացնում է նրանց, ասելով, որ առջևում են թեժ մարտերը: Մի գիշեր Անդրիյին քնից արթնացնում է թաթարուհին, որը դուրս էր բերել նրան լեհուհու ննջարանից: Ասում է, որ լեհուհին, իր տիրուհին պաշարված քաղաքում է և տեսել է Անդրիյին պարսպից: Խնդրում է հաց փոխանցել էր իր մեռնող մոր համար: Հացերը պարկի մեջ լցնելով Անդրիյը նույն գիշեր թաթարուհու օգնությամբ գետնափոր թունելով անցնում է քաղաքը և հանդիպում լեհուհուն: Ուրանում է հայրենիքը՝ ասելով, որ հայրենիքը այն է, ինչը փնտրում է հոգին:
Հայրը ծանր է տանում որդու ուրացման լուրը: Մեկ ուրիշ լուր էլ գալիս է Սեչից: Թաթարները արշավել են Սեչ և թալանել են կազակների դրամագլուխը: Դուբնոյի մոտ եղած զորքը կիսվում է և մի կեսը գնում է Զապորոժյե օգնության: Լեհերը իմանալով կազակների թուլացման մասին փորձում են դուրս գալ քաղաքից և բռնվել մարտի: Դուրս եկածներին թվում է նաև Անդրիյը: Տարասը ետ է քաշում զորքը դեպի անտառ և դեմ առ դեմ դուրս գալով որդու հետ սպանում է նրան: Սակայն լեհերին օգնության է հասնում օգնական զորքը: Նրանք գերի են վերցնում Օստապին: Վիրավոր Տարասին տանում են Սեչ:
Տարասը համոզում է Յանկելին՝ իրենց առաջնորդին գաղտնի ուղարկել իրեն Վարշավա, որպեսզի նա կարողանա փրկագին տալ որդու համար և ազատել: Նա ներկա է լինում Վարշավայի հրապարակում որդու դաժան մահապատժին:
Կազակների նոր զորք է հավաքվում և արշավում լեհերի դեմ: Մարտերը դաժան են: Համերաշխության դաշինքի ժամանակ լեհ իշխան Պոտոցկին երդվում է այլևս չհարձակվել կազակների վրա: Բուլբան առաջարկում է յուրայիններին չհավատալ լեհերին: Իր զորախմբով նա հեռանում է: Նրա գուշակությունը կատարվում է և երդմնազանց լեհերը հարձակվում են կազակների վրա և ջարդում նրանց: Իսկ Բուլբան իր ջոկատով շրջում է Լեհաստանով և վրեժխնդիր լինում իր որդու համար:
Իշխան Պոտոցկին մեծ զորքով շրջապատում է նրան: Սկսվում է չորս օր տևողությամբ մարտը: Կազակներին հաջողվում է ճեղքել լեհերի շարքերը: Սակայն Բուլբան վերադառնում է իր ծխամորճի ետևից և գերի է ընկնում: Նրան այրում են կրակի վրա: Խարույկի վրա նա գուժում է թշնամիների մահը և ռուսական հողերի միավորումը ուղղափառ հավատի ներքո:

Տես նաև Ռևիզոր, Քիթը, Շինել և Մեռած հոգիներ  

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ     
Նիկոլայ Գոգոլ | Տարաս Բուլբա Նիկոլայ Գոգոլ | Տարաս Բուլբա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 12, 2017 Rating: 5
Технологии Blogger.