Հեղինակը նշում է, որ պատմվող դեպքը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, մարտի 25-ին: Վարսավիր Իվան Յակովլևիչը առավոտյան նախաճաշի ժամանակ հացի մեջ քիթ է գտնում: Հասկանալով, որ դա կոլեգիական ասեսոր Կովալյովի քիթն է, փորձում է ամեն կերպ ազատվել այդ քթից: Գցում է այն Իսակիևյան կամրջից: Նրան կալանում է երկար այտամորուսներով թաղային տեսուչը:
Իսկ կոլեգիական ասեսոր Կովալյովը (մայորը) առավոտյան ըստ սովորության ցանկանալով զբաղվել քթի պզուկով, չի գտնում անգամ քիթը: Մայոր Կովալյովը չի կարող հանդուրժել այդպիսի կորուստը, քանի որ Սանկտ Պետերբուրգ է եկել կարիերա անելու և անգամ հաջող ամուսնանալու: Առանց քթի այդ ամենն անհնար է: Գնում է ոստիկանապետի մոտ, իսկ ճանապարհին հանդիպում է սեփական քթին, որը հագին ունի ոսկեզօծ մունդիր և գլխարկ: Քիթը կառք է նստում և գնում է Կազանի տաճար, որտեղ աղոթում է: Մայոր Կովալյովը կանչում է նրան, սակայն ապարդյուն: Հետո մայորը տարվում է լայնեզր գլխարկ դրած մի տիկնոջով: Չգտնելով գլխավոր ոստիկանապետի տունը, գնում է թերթի խմբագրություն, որպեսզի հայտարարություն տա իր կորստի մասին: Սակայն խմբագիրը մերժում է նրան, քանի որ թերթը կարող է կորցնել իր վարկանիշը: Առաջարկում է հոտ քաշել իր ծխախոտատուփից և դրանով կատարելապես վշտացնում է Կովալյովին: Վերջինս լինում է թաղայինի մոտ, որը հայտարարում է, որ լուրջ մարդիկ քիթ չեն կորցնի:
Վերադառնալով տուն, որոշում է, որ կորստի պատճառն է շտաբային սպայի տիկինը՝ Պոդտոչինան, որի դստեր ձեռքն էր ուզում խնդրել: Կախարդ պառավների է վարձել և ահա արդյունքը: Հանկարծ հայտնվում է ոստիկանը, որը բերում է Կովալյովի քիթը և ասում, որ վերջինս ուզում էր կեղծ անձնագրով փախչել Ռիգա: Կովալյովի երջանկությունը երկար չի տևում, քանի որ քիթը մտադիր չէ ամրանալ նախկին տեղում: Բժիշկը հրաժարվում է ամրացնել քիթը և առաջարկում է դնել այն սպիրտով անոթի մեջ և վաճառել հարմար գնով:
Այդ ընթացքում լուրեր են տարածվում, թե կոլեգիական ասեսորի քիթը շրջում է քաղաքով: Սակայն ապրիլի 7-ին անհնազանդ քիթը այդուհանդերձ հայտնվում է իր տեղում և երջանիկ Կովալյովի մոտ է գալիս վարսավիր Իվան Յակովլևիչը և զգուշորեն սկսում է ածիլել նրան: Նույն օրը Կովալյովը հասցնում է այց կատարել կարևոր հաստատություն, որտեղ ուզում էր ծառայության անցնել: Հանդիպում է ընկերոջ, իսկ հետո՝ Պոդտոչինայի և նրա դստեր հետ և վստահորեն հոտ է քաշում ծխախոտատուփից:
Կովալյովի երջանկության նկարագրությունն ընդհատում է հեղինակի դիտարկումը: Այս պատմության մեջ անհասկանալի շատ բան կա, և զարմանալի է, որ առհասարակ կան այնպիսի հեղինակներ, որ այսպիսի սյուժեներ են վերցնում: Որոշ ժամանակ խորհրդածելուց հետո հեղինակը հայտարարում է, որ նման դեպքերը, ճիշտ է հազվադեպ, բայց այդուհանդերձ պատահում են:
Նիկոլայ Գոգոլ | Քիթը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 14, 2016 Rating: