Էրիխ Ֆրոմ «Լի՞նել, թե՞ ունենալ» համառոտ



Էրիխ Ֆրոմի «Լինե՞լ, թե՞ ունենալ» աշխատությունը նվիրված է ժամանակակից հասարակության ճգնաժամի պատճառների վերլուծությանը: Գոյության առաջին եղանակը որպես աքսիոմ ընդունում է հետևյալ սկզբունքը. Ես այն եմ, ինչ օգտագործում եմ: Անհատապաշտներին և կոմսումիստներին Ֆրոմը հիշեցնում է սեփականության չձգտելու Բուդդհայի կոչը: Ոչինչ չի սփոփի մարդուն, որը ձեռք է բերել ողջ աշխարհը, սակայն կորցրել է ինքն իրեն, ասում էր Հիսուսը: Մարքսը, նշելով, որ ճոխությունը նույնպիսի արատ է, որպիսին է աղքատությունը, խորհուրդ էր տալիս մնալ գոյության մեջտեղում: Մարդկային գոյության եղանակներն են անկախությունը, ազատությունը և քննադատական բանականության առկայությունը: Գոյության հիմնարար հատկանիշը գործունեությունն է, բայց ոչ թե արտաքին ունայն վազքի, այլ ներքին արգասավորության իմաստով: Դա նշանակում է նորանալ, աճել, սիրել, դուրս գալ սեփական Ես-ի մեկուսացումից:
Միջնադարյան մշակույթի կենտրոնը Աստծո քաղաքն էր: Ժամանակակից քաղաքակրթությունը զարգանում է երկրային քաղաքի նշանի տակ: Դա բերում է ժամանակակից աշխարհը բաբելոնյան կետի, երբ ամեն բան սպառնում է փլուզվել:
Գոյության քաղաքը կլինի նոր մարդու քաղաքը: Այստեղ հարկ կլինի հրաժարվել բոլոր տեսակի տիրապետումներից: Այդ դեպքում հնարավոր կլինի «լինել»: Հուսալիությունը, իսկականության զգացումը և վստահությունը հիմնվում են արտաքին աշխարհի, ուրիշի հետաքրքրությունների և կարիքների ընդունման վրա: Ոչ թե իրերն են իշխանության գլուխ, այլ կյանքը:
Սիրելու, մտածելու և երևակայելու ունակությունը հարկ է զարգացնել:

Հարկ է գիտակցել, որ չարիքը ապակառուցողական է և ծագում է պարտությունից, հետագա աճի անկարողությունից: Ինչպես համատեղել սոցիալական բնությունը սիրելու մարդկային կոչման հետ: Այդ խնդրին է նվիրված Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: 


Էրիխ Ֆրոմ «Լի՞նել, թե՞ ունենալ» համառոտ Էրիխ Ֆրոմ «Լի՞նել, թե՞ ունենալ» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 25, 2015 Rating: 5
Технологии Blogger.