Ֆրիդրիխ Նիցշե | Հակաքրիստոս, կամ քրիստոնեությունը որպես արատ | համառոտ



Աստծո մահը, որի մեղավորները մարդիկ են, տիեզերական իրադարձություն է: Այդ իրադարձությունը ազատում է մարդկանց գերբնականի շղթաներից, որոնցով իրենք են շղաթայել իրենց: «Հակաքրիստոսը» անիծում է քրիստոնեությունը և սուրբ հայրերին: Կենդանին, տեսակը և անհատը վերջնականապես այլասերվում են, եթե զրկվում են իրենց առողջ բնազդներից: Մի՞թե քրիստոնեությունը չի պաշտպանում այն ամենը, ինչը վնասակար է մարդուն: Քրիստոնեությունը արատավոր է հռչակել երկրային գոյության բոլոր արժեքները, իսկ իր մեջ է առել ամենայն հիվանդը, թույլը և չհաջողվածը: Բարձրագույն ինտելեկտուալ արժեքները համարվեցին գայթակղություն: Անգամ Բլեզ Պասկալը Նիցշեի կարծիքով չի հասկացել, որ այլասերման աղբյուրը ոչ թե բանականության, այլ քրիստոնեական բարոյականության մեջ է:
Քրիստոնեությունը կարեկցանքի կրոն է: Բայց նա, ով կարեկցում է, կորցնում է ուժը: Զարգացումը դադարում է, քանզի զարգացման օրենքը ընտրությունն է: Ըստ Նիցշեի կարեկցանքը նիհիլիզմի գործառույթ է: Չկա մարդու համար առավել կործանարար բան, քան քրիստոնեական կարեկցանքը: Քրիստոնեական Աստված չի սիրում կյանքը, նա առաջ է բերում կամքի ատրոֆիա:
Բուդդիզմը, չնայած որ նույնպես անկումային կրոն է, Նիցշեի կարծիքով հարյուր անգամ ավելի ռեալիստական է քրիստոնեությունից: Այն պայքարում է ոչ թե արատի, այլ տառապանքի հետ:
Քրիստոսին Նիցշեն կոչում է ամենաազնիվ մարդը: Փիլիսոփան տարբերություն է տեսնում Քրիստոսի և քրիստոնեության միջև: Քրիստոսը ուզում է բոլորովին ուրիշ բան: Նա թողել է հետնորդներին իր կյանքը: Քրիստոսի վերջին խոսքերը, որ նա ուղղում է հարևան խաչը հանված ավազակին, ըստ Նիցշեի ողջ Ավետարանն է: Նրա մահվան հետ մեռնում է նաև Ավետարանը, քանզի քրիստոնյաների մեջ ապրում է խորագույն բնազդ պայքարելու ամեն տեսակ շնորհալիության և առավելություն ունեցողի հետ: Քրիստոնյան միշտ պայքարում է հավասարության համար: Այս իմաստով Պողոս առաքյալի մեջ Նիցշեն տեսնում է վրեժի առաքյալին: Լավ է Քրիստոսին կռահել Դոստոևսկին, ահա ինչու նրա «ապուշը» համազոր է «սրբին»:
Նոր կտակարանում միայն Պոնտացի Պիղատոսն է արժանանում փիլիսոփայի ըմբռնմանը, երբ սարկազմով է վերաբերվում «ճշմարտությանը»:
Միայն Վերածնությունն է փորձել վերակենդանացնել քրիստոնեական արժեքները: Կեսար Բորջիան դրա լավագույն օրինակն է: Սակայն հետո եկավ Մարտին Լյութերը և միայնակ վերականգնեց քրիստոնեության նախնական արատավորությունը:
Քրիստոնեական եկեղեցին մինչև վերջին կաթիլը խմել է արյունը, սերը, հավատը և կյանքը: Ոգին և բարեպաշտությունը հաղթեցին մարմնին և առողջությանը:     

Ֆրիդրիխ Նիցշե | Հակաքրիստոս, կամ քրիստոնեությունը որպես արատ | համառոտ Ֆրիդրիխ Նիցշե | Հակաքրիստոս, կամ քրիստոնեությունը որպես արատ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 06, 2016 Rating: 5
Технологии Blogger.